01/03/2018 20:28
Facebook-ի 40 երկրների օգտատերերը սոցցանցով կկարողանան աշխատանք գտնել
Facebook-ն աշխարհի տասնյակ երկրներում նոր գործառույթ է ներկայացնում, որը թույլ է տալիս աշխատանք կամ աշխատողներ գտնել սոցցանցի միջոցով, ասվում է սոցցանցի պաշտոնական բլոգում, փոխանցում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ անցյալ տարի նշված ծառայությունը հասանելի է դարձել ԱՄՆ-ի և Կանադայի բնակիչների համար, սակայն հիմա այն կարող են օգտագործել ևս 40 երկրներում: Դրանց ճշգրիտ ցուցակը դեռևս չի ներկայացվում:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Facebook-ի օգնությամբ՝ ամեն չորրորդ ամերիկացին փնտրում կամ արդեն գտել է աշխատանք:
Կարելի է պոտենցիալ գործատուին ուղարկել կենսագրական տվյալները, պայմանավորվել հարցազրույցի մասին:
Facebook-ի ներկայացուցիչները նշել են, որ 2011 թվականին ավելի քան մեկ միլիարդ դոլար են ծախսել փոքր բիզնեսի աջակցության և օգտատերերին աշխատանք գտնելու հարցում: