01/03/2018 10:09
Փիթեր Շուլց. Առանց Ռուսաստանի հնարավոր չեն բանակցություններ Ղարաբաղում. «168 Ժամ»
Գյոթինգենի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, «Քաղաքակրթությունների երկխոսություն» հետազոտական ինստիտուտի համահիմնադիր Փիթեր Շուլցը, «168 Ժամ» թերթի հետ զրույցում, անդրադառնալով Եվրամիության ԱլԳ ծրագրին, ասել է, որ ԵՄ-ին ԱլԳ երկրների անդամակցությունը առաջիկա երկու տասնամյակի ընթացքում հնարավոր չէ, քանի որ ԵՄ-ն Բալկանյան երկրների հետ աշխատանք ունի անելու, որը կտևի 10-15 տարի:
«ԱլԳ երկրների անդամակցության հեռանկարի հարցը կախված է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններից, թե ինչպես կդասավորվեն այդ հարաբերությունները, եթե Ռուսաստանը չցանկանա այս հեռանկարը, եթե Ռուսաստանին դուրս մղեն, չխնդրեն մասնակցել այդ գործընթացին, ապա մենք խնդիրներ կտեսնենք: Եվրամիությունը պետք է հաշվի նստի Ռուսաստանի կարծիքի հետ: Եվրամիությունը խնդիրներ չի ունեցել Կենտրոնական Ասիայի երկրների հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելիս, ինչո՞ւ, որովհետև յուրաքանչյուր քայլ նախապես քննարկվել և համաձայնեցվել էր Մոսկվայի հետ, որևէ խնդիր չէր առաջացել հետագայում... Դա է իմ դիրքորոշումը` առանց Ռուսաստանի հնարավոր չէ, առանց Ռուսաստանի հնարավոր չեն բանակցություններ Ուկրաինայի շուրջ, Ղարաբաղում ևս հնարավոր չեն բանակցություններ առանց Ռուսաստանի», - նշել է Շուլցը:
Զրույցի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: