01/03/2018 09:44
«Ժամանակ». Միքայել Մելքումյանը ստիպված է լինելու հրաժարվել ամբիոնի վարիչի պաշտոնից
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Տնտեսագիտական համալսարանում ամբիոնի վարիչ է և չի ուզում հրաժարվել այդ պաշտոնից, թեև ստիպված է լինելու:
«Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքով ամբիոնի վարիչը հռչակվում է վարչական աշխատող, իսկ օրենքը պատգամավորին արգելելու է զբաղվել վարչական աշխատանքով: Մինչև այժմ այն համարվում էր գիտամանկավարժական, որի արգելքը չկար: Եվ ահա Մելքումյանն ու «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորներ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գրոհել են Գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանին՝ նրան մեղադրելով ոչ հավասարակշռված օրենքի նախագիծ ներկայացնելու համար», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: