01/03/2018 09:49
«Ժողովուրդ». Դեպի Հայաստան դրամական փոխանցումները նվազել են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարին կտրուկ նվազել են արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները:
Թերթին հայտնի է դարձել, որ հունվարին մասնավոր տրանսֆերտները կազմել են 94 մլն 672 հազար դոլար: Դեկտեմբերի համեմատ սա պակաս է ավելի քան 100 մլն դոլարով: Տրանսֆերտների մեծ մասը՝ 51.7 մլն դոլարը, եկել է ՌԴ-ից, 12.3 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: