Կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում՝ առանց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների. առ ոչինչ հայտարարվեց հայ-թուրքական արձանագրությունները

01/03/2018 18:40

Կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում՝ առանց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների. առ ոչինչ հայտարարվեց հայ-թուրքական արձանագրությունները


Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից: 

ԱԱԽ նիստի օրակարգի շրջանակներում քննարկման է ներկայացվել 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցը, որի վերաբերյալ զեկուցել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հանրապետության նախագահը նիստի բացման խոսքում հակիրճ անդրադարձել է տարածաշրջանում ապահով ու համերաշխ ապագա կերտելու տեսլականով իր նախաձեռնությամբ սկիզբ դրված` առանց նախապայմանների Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրանից հետո տեղի ունեցած զարգացումներին. նախագահ Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ Հայաստանի ջանքերն ու ի հակառակ դրա՝ միջազգային հանրության առջև իր ստանձնած պարտավորությունների կենսագործման ուղղությամբ տարիներ շարունակ Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայությունը:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այս հարցում Թուրքիայի կողմից հիշյալ քաղաքականությունը չփոխվելու դեպքում, Հայաստանը ցյուրիխյան արձանագրությունները կհայտարարի առ ոչինչ և 2018 թվականի գարուն կմտնի առանց դրանց:

«Հիշում եք, որ բոլորիդ համաձայնությամբ, երբ ես նախաձեռնեցի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն առանց նախապայմանի կարգավորելու գործընթացը, առաջնորդվում էի տարածաշրջանում ապահով և համերաշխ ապագա կերտելու տեսլականով: Հայաստանն արեց հնարավորը մեր Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունները կարգավորելու բեռը գալիք սերունդներին չթողնելու համար: Մեր ցանկությունն այդ էր, որպեսզի այդ բեռը մենք կրենք, ավարտենք գործընթացը և չթողնենք նրանց ուսերին: Սակայն արձանագրությունների ստորագրումից հետո անցած ինը տարիների ընթացքում Անկարան, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն որևէ քայլ չարեց արձանագրությունները վավերացնելու և ուժի մեջ մտնելու համար, այլև որևէ կասկած չթողեց, որ նա չի պատրաստվում այդ գործընթացը իրականացնել: 2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ես հայտարարեցի, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացը ըստ պատշաճի չիրականացնելու պարագայում մենք գարուն ենք մտնելու այդ արձանագրություններն առ ոչինչ հայտարարված, այսինքն՝ առանց այդ արձանագրությունների: Հիմա եկել է որոշումը կայացնելու ժամանակը, և այսօրվա մեր քննարկման թեման հենց դա է: Այս հարցով խոսքը տրամադրում եմ արտաքին գործերի նախարարին, որ նա հանգամանորեն մեկ անգամ ևս անդրադառնա հարցին»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանը, նախաձեռնելով այս գործընթացը, գիտակցում էր, որ այն միանշանակ չի ընդունվելու իր հասարակության բոլոր անդամների ու հատկապես սփյուռքի հայրենակիցների կողմից, որոնք Ցեղասպանություն վերապրածների սերունդներ են, այդուհանդերձ, գնաց այդ քայլին`գիտակցելով դրա անհրաժեշտությունը:

Արտաքին գործերի նախարարի զեկույցից հետո խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումները հարցի վերաբերյալ՝ նշելով, որ հարևան Թուրքիան չօգտվեց ընձեռված պատմական հնարավորությունից, ավելին՝ առաջ քաշած իր նախապայմաններով ոչ միայն չնպաստեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, այլև բարդություններ ստեղծեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում՝ նպաստելով Ադրբեջանի դիրքորոշման առավել կարծրացմանը:

ԱԱԽ անդամներն ընդգծել են, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին այլընտրանք չի մնում, քան դադարեցնել արձանագրությունների կնքման ընթացակարգերը:

Նրանք նաև նշել են, որ Հայաստանն ավելի շատ հիմքեր ուներ Թուրքիային նախապայմաններ առաջադրելու, սակայն ընտրեց հարևանների հետ հարաբերությունների կարգավորմամբ խաղաղ և կայուն տարածաշրջան ունենալու հեռանկարը:

Քննարկման արդյունքում անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցմանը:

Ամփոփելով նիստը` նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ Թուրքիան խախտելով ընդունված միջազգային պրակտիկան և այն հանձնառությունները, որ պետությունները ունեն միջազգային հանրության առջև, ուղղակի կոպիտ ձևով չվավերացրեց այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ և որևէ աղերս չունեցող նախապայմաններ:

«Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ մենք որևէ մեկի հետ հարաբերություններում նախապայմաններ չենք առաջադրում, և որևէ մեկի նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու: Մենք փոքր պետություն ենք, չունենք ոչ հզոր ռազմական, ոչ տնտեսական ներուժ, բայց մենք անկախ պետություն ենք և գործելու ենք միայն ի շահ մեր պետության և մեր ժողովրդի:

Եվ հաշվի առնելով մեր համաձայնությունը այս հարցում՝ ես նիստից հետո անմիջապես կստորագրեմ հրամանագիր այս ընթացակարգը դադարեցնելու մասին: Խնդրում եմ արտաքին գործերի նախարարին՝ մեր այս որոշման մասին ծանուցել Թուրքիային, որից հետո այդ համաձայնագրերով ստանձնած որևէ պարտավորություն մեզ համար իրավական որևէ նշանակություն չի ունենալու»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ այս հարցի կապակցությամբ Հայաստանի մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է նաև արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ և Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ շնորհակալություն հայտնելով նրանց և բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, ովքեր աջակցություն են ցուցաբերել այս նախաձեռնությանը:

«Ես ուզում եմ մեր հանրության և ձեր ուշադրությունը հրավիրել երկու հանգամանքի վրա: Հանգամանք առաջին՝ իմ խորին համոզմամբ, մեր անցած ճանապարհը շատ օգտակար էր: Երբ մենք սկսում էինք բանակցային գործընթացը, բնական է, որ կանխատեսում էինք երկու ելք՝ դրական կամ բացասական: Եվ եկանք այն եզրակացության, որ երկու պարագայում էլ մենք շահող ենք. կստացվի հարաբերություններ հաստատել՝ դա կբխի երկու ժողովուրդների շահերից, չի ստացվի, ապա միջազգային հանրությունը միջև վերջ կհամոզվի, որ հարաբերությունների բացակայությունը պետք է փնտրել այլ տեղ, համենայնդեպս ոչ Հայաստանի գործելաոճում: Եվ կարծում եմ՝ մենք դրան ամբողջովին հասել ենք: Չկա մի միջազգային կառույց, չկա շատ թե քիչ միջազգային գործընթացներին մասնակցող որևէ պետություն, որն ունենա այլ կարծիք: Եվ այդ կարծիքը բազմաթիվ անգամ մենք լսել ենք հրապարակավ՝ թե գնդակը ում դաշտում է, թե ում պատճառով չեն վավերացվում այս արձանագրությունները: Հանգամանք երկրորդ՝ ինչպես ասացի, մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելը, այնուհետև այդ հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկու ժողովուրդների շահերից: Գիտեք, իհարկե, շահը ակնհայտ է, բայց միշտ վազել այդ շահի հետևից՝ հույս չունենալով, որ որևէ պարագայում կարող ես հասնել, այդ ընթացքում կարող ես շատ բան կորցնել: Ուստի, մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաև թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում առանց Թուրքիայի հետ ունենալով դիվանագիտական հարաբերություններ»,-ընդգծել է Հանրապետության նախագահը։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:31 Թալան, կոռուպցիոն բուրգ, հովանավորչություն. ի՞նչ են անում քաղաքացու 100 դրամները Երևանի քաղաքապետարանում Այսօր, 21:12 Հաջորդ 20 տարիներն ավելի բարդ են լինելու մարդկության համար․ Պուտին Այսօր, 20:54 Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհին հենապատ է փլուզվել Այսօր, 20:32 350 հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետում Այսօր, 20:18 Հունգարիայում քննարկվել են Հայաստան-Էստոնիա համագործակցության զարգացման հնարավորությունները Այսօր, 20:00 Ռուսաստանը նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում․ Միացյալ Նահանգները Լին Թրեյսիին հետ կկանչի՞ Այսօր, 19:40 Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով քննարկմանը․ ներկա էր նաև Էրդողանը Այսօր, 19:22 Էքսպրես դիետաների հետևանքները առողջության վրա Այսօր, 19:06 Հայաստանի շախմատիստների արդյունքները՝ աշխարհի պատանեկան առաջնությունում Այսօր, 18:52 ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալն է եկել Հայաստան Այսօր, 18:40 Պուտինի հատուկ ներկայացուցիչը կարծում է, որ Թրամփը կչեղարկի Ռուսաաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները Այսօր, 18:23 Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոյի կազմակերպած աշխատանքային նախաճաշը (Լուսանկարներ) Այսօր, 18:10 Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են ՀՀ օրհներգի վերջին քառատողից հրաժարվել Այսօր, 18:02 Կանխատեսվում է, որ դարավերջին Հայաստանում ջերմաստիճանն ամռանը 6°C-ով ավելի բարձր է լինելու, քան հիմա է․ Դա կարող է հանգեցնել Սևանա լճի մետաբոլիզմի էական փոփոխության․ Նոր ուսումնասիրություն Այսօր, 17:45 Ինքնասպանության փորձ Արթիկ ՔԿՀ-ում Այսօր, 17:30 Ծեծել են էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ընկերության տնօրենին Այսօր, 17:16 Դավիթ Ավետիսյանին տուգանեցին՝ Փաշինյանին դավաճան անվանելու համար Այսօր, 17:00 Գերիների վերադարձի, արցախցիների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել․ Գերագույն հոգևոր խորհուրդ Այսօր, 16:45 Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի մասնակիցները լուսանկարվել են Բուդապեշտում Այսօր, 16:19 Պատրաստ եմ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի. Լուկաշենկո Այսօր, 16:11 Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը Այսօր, 16:04 Դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար զոհված զինծառայողների ծնողներին աջակցություն կտրամադրվի Այսօր, 15:58 Սակագնային քվոտա կկիրառվի 2025 թ. ՀՀ ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ Այսօր, 15:45 Շառլ Միշելը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին Այսօր, 15:34 ՌԴ-ի, Չինաստանի, Հս. Կորեայի և Իրանի միջև փոխգործակցության ամրապնդումը սպառնալիք է Արևմուտքի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Այսօր, 15:26 Պատրաստ ենք. Նոայի հայտարարությունը՝ Չելսիի դեմ խաղից առաջ Այսօր, 15:21 Գերիների համար նոյեմբերի 10-ին Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում կկատարվի համահայկական աղոթք Այսօր, 15:13 «ՎՈՅԱԺ 30». 1000 ՄԲ ռոումինգում 1500 դրամով՝ արդեն անժամկետ Այսօր, 15:11 «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը կհամալրվի Այսօր, 15:07 Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել Այսօր, 15:02 Կոտայքում բախվել են «Volkswagen»-ն ու «Ford Transit»-ը. կան վիրավորներ Այսօր, 14:40 Աննա Վարդապետյանն ու ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները Այսօր, 14:29 «Պեստո» ռեստորանի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ Այսօր, 14:13 «Մայրի»-ն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար դարձել է տուն. ավելի շատ երեխաների երջանկացնելու համար կենտրոնն ունի աջակցության կարիք (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:01 Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի աշխատանքը կակտիվանա Թուրքիայում կայանալիք հանդիպումից հետո. Շոյգու Այսօր, 13:57 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրին կմասնակցեն նաև 2020 թ. սեպտեմբերից հետո Հայաստան տեղափոխված անձինք Այսօր, 13:43 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:39 Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին. Շարմազնով Այսօր, 13:23 Արաբկիրում մեծ տեղեկատու դաշտով վահանակները հեռացվել են Այսօր, 13:21 Իջևանում այսօր պարբերաբար գործարկվելու են բնակչության ազդարարման շչակներ Այսօր, 13:18 Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում կմասնակցի «Ժողովրդավարության ապագան» ֆորումին Այսօր, 13:16 ՀՀ-ն ադրբեջանական կողմի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին, ապառազմականացման վերաբերյալ քննարկում չկա. Վահան Կոստանյան (Տեսանյութ) Այսօր, 13:11 Լուլուն, Ալեն Սիմոնյանը տրանսպորտի թանկացումից այլևս դժգոհ չեն, որովհետև տաքուկ նստած են իրենց տեղերում և օգտվում են թանկ մեքենաներից. Մարության Այսօր, 13:04 Նոր հեծանիվներ՝ Արարատի մարզի դպրոցներին Այսօր, 13:02 Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները Այսօր, 12:58 ՀՀ տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում են գերիների վերադարձի հարցը. ԱԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 12:54 Գալյանը համակարծիք չէ, թե Վարդապետյանը պրոֆեսիոնալների հետ չի կարողանում աշխատել Այսօր, 12:51 Թրամփը և Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որոնք որևէ հանդիպում, նույնիսկ հեռախոսազանգ չունեցան Նիկոլ Փաշինյանի հետ Այսօր, 12:48 Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով. Վահան Կոստանյան Այսօր, 12:44 Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը. ԱԳ փոխնախարար Այսօր, 12:40 Ես ամբողջովին կիսում եմ իրական Հայաստանի հետ կապված իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը. Գալյան Այսօր, 12:32 Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձի կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ Այսօր, 12:28 Սրբուհի Գալյանի պնդմամբ՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան Այսօր, 12:22 Եվրաքվեի 60 000 ստորագրություն փոխանցվել է ԿԸՀ-ին. ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցվի ԱԺ քննարկմանը Այսօր, 12:16 «Առավոտը ճիշտ սկսելու ձևը». Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Այսօր, 12:13 Ես այլ պաշտոն էի զբաղեցնում, սակայն առաջարկը ստանալուց հետո տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը. Գալյանը՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին Այսօր, 12:00 Կառավարությունում շնորհավորեցին Սրբուհի Գալյանին՝ «բարդ ու կարևորագույն պաշտոնում» նշանակվելու համար Այսօր, 11:56 Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու (Տեսանյութ) Այսօր, 11:43 «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը կներդրվի նաև ԱԱԾ-ում Այսօր, 11:40 Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը. Դեսպան Այսօր, 11:33 Ֆինանսական կայունության առումով վերջին տարիներին զգալի բարելավել ենք համակարգի դիմադրողականությունը. ԿԲ նախագահ Այսօր, 11:25 Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 միլիոն եվրո վարկ կհատկացնի. կառուցվելու է Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածը Այսօր, 11:20 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան Այսօր, 11:15 ԱՄՆ-ն Հայաստանին համառորեն մղում է «ազգային ինքնասպանության». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն Այսօր, 11:11 Ամբերդ գյուղում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության վերաբերյալ վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան Այսօր, 11:10 Պայմանավորվեցինք սերտ երկխոսություն պահպանել. Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Այսօր, 11:06 Տավուշում դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը հարվածներ է հասցրել աշակերտին. նա ձերբակալվել է Այսօր, 10:59 Միացյալ Նահանգները ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը վարկաբեկելու արշավ կանցկացնի Այսօր, 10:51 15 ամենաթարմ Apple սարքերը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտապաններին Այսօր, 10:48 Արմավիրում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին և նամակ՝ ուղղված մորը Այսօր, 10:40 Մասկը բացատրել է, թե ինչու Թրամփի հաղթանակը շոկ դարձավ ամերիկացիների համար Այսօր, 10:34 Ես խոսել եմ Թրամփի հետ, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ. Քամալա Հարիս Այսօր, 10:23 Շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրը և բժշկուհին հոսպիտալացվել են Այսօր, 10:09 Հրդեհ շինությունում․ կա տուժած Այսօր, 10:05 Երևանում թալանել են ձայնագրման ստուդիա՝ տանելով մոտ 20 հազար դոլարի երաժշտական տեխնիկա Այսօր, 09:57 Թուրքիան շարունակելու է Հայաստանի դեմ շրջափակման ու թշնամական քաղաքականությունը, մինչև ՀՀ-ն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա․Աբրահամյան Այսօր, 09:43 Ս.Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների, սուրբ նոտարների հիշատակության օրն է Այսօր, 09:39 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:36 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ մայրաքաղաքում ու մարզերում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կոնկրետ ի՞նչ վտանգ է ներկայացնում, ՄԻՊ գրասենյակից չեն մանրամասնել Այսօր, 09:05 «Հրապարակ». ՔՊ-ն սկսել է գերազանցել դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում Այսօր, 09:03 «Փաստ». Հայաստանի իշխանություններն ուզո՞ւմ են հանրապետականների հետ Միացյալ Նահանգներում աշխատել Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանը տևական ժամանակ դիմումի վրա աշխատելուց հետո այն ուղարկում է ՄԻԵԴ Այսօր, 08:58 «Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը գլուխ գովում, թե ընդդիմության հետ լեզու է գտնում, եթե ոչ մի ընդդիմադիր պաշտոնական այցերի չի մասնակցում Այսօր, 08:56 «Փաստ». Աշխարհում ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է ՌԴ-ի հսկողության տակ Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ժամանակ է ձգում՝ երկարաձգելով իր պաշտոնանկության հարցի քննարկումը Այսօր, 08:53 «Հրապարակ». Լուլուն «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, քանի որ հանդգնել է պաշտպանել Անդրանիկ Քոչարյանին Այսօր, 08:52 «Փաստ». Արայիկ Հարությունյանի «կադրը» կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի դիմել ԱԺ նախագահին, ոչ էլ զեկույցն է հրապարակված Այսօր, 08:49 «Հրապարակ». Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան 06/11/2024 22:34 Անոթային դեմենցիա. Առաջացման պատճառները 06/11/2024 22:17 Նեթանյահուն զանգահարել է Թրամփին 06/11/2024 21:58 Լարսում կուտակումներ են. 300-ից ավելի հայկական բեռնատար սպասում է իր հերթին 06/11/2024 21:41 Պատրաստ ենք պատասխան հարված հասցնել Իսրայելին․ Ֆադավի 06/11/2024 21:21 Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին 06/11/2024 21:04 Որ հայ ծանրորդներն են մասնակցելու աշխարհի առաջնությանը 06/11/2024 20:47 Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեդալներ բերեց աշխարհի առաջնությունից․ Ինչպես են դիմավորել մարզիկներին ու մարզիչներին 06/11/2024 20:30 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, սակայն քվորում չկա 06/11/2024 20:12 Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն՝ ովքեր են իրեն դիմել Աղազարյանի որդու գործով․ Armlur.am 06/11/2024 19:53 Ինչու էր խափանվել Telcell-ը