Ալբերտ Մկրտչյանի Տապան անունով տունն ու անավարտ մնացած ֆիլմը. Ռեժիսորի հետ անցկացրած պահերը վերհիշում է դերասանուհի Անահիտ Քոչարյանը

01/03/2018 18:18

Ալբերտ Մկրտչյանի Տապան անունով տունն ու անավարտ մնացած ֆիլմը. Ռեժիսորի հետ անցկացրած պահերը վերհիշում է դերասանուհի Անահիտ Քոչարյանը


1937թ. փետրվարի 27 – 2018թ. փետրվարի 28. Ճակատագրի հեգնանքով ուղիղ 81 տարի ու մեկ օր ապրեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր ու սցենարիստ Ալբերտ Մկրտչյանն՝ իր հետ տանելով հայկական կինոյի գյումրվա կոլորիտը: Ու թեև վերջին տարիներին կինոոլորտում անվանի ռեժիսորն այնքան էլ մեծ ակտիվություն չէր ցուցաբերում, միևնույն է, նրա ստեղծած մեկ տասնյակից ավելի ֆիլմերն էլ բավական են հայ կինոյի պատմության մեջ հաստատուն ձեռագրով հարատևելու համար:

Նրա մասին անցյալով խոսելը բարդ է հատկապես մտերիմների, ընկերների համար: ՀՀ Ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանը վարպետի հետ աշխատել է ոչ միայն ֆիլմերում, այլև՝ թատրոններում. 1995թ.-ից 1999 թվականը՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական, հետագայում էլ՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում են համագործակցել:

Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին ջանում, բայց դժվարանում էր թաքցնել արցունքները. մեկ ժպիտով ու զրնգուն ծիծաղով, մեկ էլ՝ ափսոսանքով ու թախիծով էր վերհիշում ավագ ընկեր-գործընկերոջ հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը:

Հումորով սցենարիստ-ռեժիսորը կենսախինդ ու սրամիտ էր նաև կյանքում

Իմ կյանքում իրենից ավելի հետաքրքիր մարդու, իսկապես, չեմ հանդիպել: Արվեստագետ էր ուղն ու ծուծով, սովորական ամեն մի օր կարող էր տոն դարձնել: Իր դիտողականությունը, նրբանկատությունը, տարբեր երևույթներին վերաբերմունքն ու վերլուծությունը ապշեցնում էին: Հետաքրքիր էր, գունեղ, հումորով: Շատերը խաբվում էին իր կոպիտ ու խիստ արտաքինին, բայց դրա տակ նուրբ ու խորը, բարի հոգի էր թաքնված:

Էդ ո՞վ ա քեզ նեղացրել…

Երբեմն կարծիքներ էի լսում, որ ինձ մոտ տպավորություն էր ստեղծվում, թե ուրիշ մարդու մասին է: Այս տարիների ընթացքում ես երբեք չեմ տեսել չար կամ հիշաչար Ալբերտ Մկրտչյանի: Աշխատանքի ընթացքում կարող էր շատ էմոցիոնալ լինել, բղավել, բայց դա այնքան նորմալ, բնական աշխատանքային վիճակ էր, որ հասկանալի էր՝ մարդուն, անձին չի վիրավորում: Փորձից հետո նույնիսկ մոռանում էր, որ, գուցե, մի քիչ ավելի կոպիտ է եղել: Կարող էր ներողություն խնդրել ու ասել՝ էդ ո՞վ ա քեզ նեղացրել, ես գիտեմ, թե դրան հիմա ինչ կանեմ (ժպտում է՝ հեղ.):

Մուշեղիչն այդ բնակարանի անունը դրել էր Տապան

Գյումրու թատրոնում աշխատելու ընթացքում մոտ 10 հոգանոց խմբով Մուշեղիչի հետ շատ մտերմացանք: Թատրոնն իրեն այստեղ բնակարան էր հատկացրել, Մուշեղիչն էլ այդ բնակարանի անունը դրել էր Տապան՝ Նոյան տապան: Գրեթե ամեն օր փորձերից հետո ասում էր՝ գնում ենք Տապան: Ճանապարհին պարտադիր առևտուր էր անում, բոլորով համեղ ուտեստներ էինք պատրաստում, ուտում ու ներկայացման փորձը շարունակում մեր Տապանում:
4 տարի, կարելի է ասել, ամեն օր իր տանն էինք լինում, մինչև ուշ գիշեր կարող էինք խոսել, վիճել, պիեսներ կարդալ: Մի օր էլ իր տանը հավաքված ինչ-որ գործ էինք կարդում, ու պատահաբար Երևանից իր տղան` Մուշեղը եկավ (Մուշեղ Մկրտչյանն այժմ բնակվում է Բրյուսելում՝ հեղ.) Խեղճ տղան զարմացել էր, որ մարդիկ կարող են այդպես հավաքվել, նստել ու միասին կարդալ: Բայց այդպես են անցել Գյումրիի թատրոնի մեր 4 տարիները, երբ շատ լավ, գեղեցիկ ներկայացումներ ծնվեցին: Իր հետ աշխատելով՝ ինձ համար դերասանի մասնագիտության մեջ բոլորովին ուրիշ խորքեր էին բացվել…
1999 թվականին սկսեցինք «Ուրախ ավտոբուս»-ի նկարահանումները: Ճիշտ է, ֆիլմը Գյումրիում էր նկարվում, բայց ինքն արդեն տեղափոխվել էր Երևան: 2007թ.-ին էլ նկարահանեց ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Տխուր փողոցի լուսաբացը»: Ես այդ ընթացքում արդեն աշխատում էի նաև Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում, մեր բարեկամությունն ու ընկերությունը չընդհատվեց:

Սիրում էր զբոսնել իր մանկության թաղերում

Երբ Գյումրի էր գալիս, առաջին հերթին թատրոն էր մտնում, հետո՝ գնում ընկերների մոտ: Այստեղ իրեն հավատարիմ, հարգող ու սիրող շատ ընկերներ ուներ: Սիրում էր զբոսնել իր մանկության թաղերում, ուսանողներին էլ երբեմն իր հետ էր տանում ու պատմում ամեն մի տան պատմությունը:

2015 թվականին արտիստական թատրոնը հանձնեց որդուն՝ Մհեր Մկրտչյանին

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում առողջական վիճակն արդեն լավ չէր. իր մոտ սկլերոզ էր սկսվել, որը գնալով խորանում էր: Որոշ հարցերում ադեկվատ չէր, որոշներում էլ անտարբեր էր դարձել: Կտրվում էր իրականությունից, պահի տակ կարող էր չմտաբերել այն մարդկանց, որոնց ամբողջ կյանքում ճանաչել է: Այդ ամենի պատճառը չարաբաստիկ հիվանդությունն էր:

Ֆիլմ, որը չավարտեց

Վերջերս նոր ֆիլմ էր ձեռնարկել՝ Սոս Սարգսյանի «Լակոտը» վիպակի հիման վրա: Ֆիլմի աշխատանքները սկսեցինք, բավական նկարեցինք, բայց հիվանդությունն արդեն գլուխ էր բարձրացնում… Սա այնպիսի հիվանդություն է, որը վերահսկել չի լինում: Դրանով տառապող մարդիկ նույն տեղում չեն սիրում մնալ, անընդհատ փախչում են: Վարպետն էլ նկարահանման հրապարակում չէր մնում: Իր իսկ ցանկությամբ հրաժարվեց ֆիլմից՝ այն ավարտին չհասցնելով: Դա ճիշտ որոշում էր:

Ճարպակալած ու անհոգի մարդիկ

Մի անգամ շատ մտահոգ սկսեց խոսել երկրի վիճակից, ճարպակալված ու անհոգի մարդկանց մասին: Դա մոտ 15 րոպեանոց մոնոլոգ էր, նույնիսկ մոռացել էր, որ իր շուրջը մարդիկ կան: Այդպիսի խորը, անկեղծ ցավով խոսել երկրի, վերևներում ժողովրդի նկատմամբ ունեցած  անտարբերության մասին՝ ոչ բոլորն են կարող: Շատ եմ ափսոսում, որ գաղտնի չնկարեցի իրեն: Դա մի հանճարեղ մենախոսություն էր… Նրան միշտ անհագնստացրել է այն, ինչն այսօր կա ու շարունակվում է մեր երկրում:

Լավ կլիներ, որ ապրեր մեր կողքին, բայց այսօր իր տեղը Պանթեոնն է

Մեկ –մեկ ասում էր՝ ուզում եմ մամայիս մոտ լինեմ, մենք էլ հակադարձում էինք, թե մեկ է, այդպես չի լինելու, հետագայում իր տեղը Պանթեոնն է լինելու: Իր մայրն էլ Երևանում է ննջում, բայց… Լավ կլիներ, որ ապրեր ու մեր կողքին լիներ, բայց քանի որ այսպես եղավ՝ իր տեղը Պանթեոնն է: Հազար ափսոս…

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել 14/01/2025 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով 14/01/2025 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան 14/01/2025 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան 14/01/2025 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան 14/01/2025 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան 14/01/2025 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից 14/01/2025 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան 14/01/2025 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում 14/01/2025 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը 14/01/2025 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան 14/01/2025 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան 14/01/2025 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան 14/01/2025 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ 14/01/2025 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք 14/01/2025 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար 14/01/2025 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին 14/01/2025 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում 14/01/2025 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ 14/01/2025 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան 14/01/2025 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա 14/01/2025 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան 14/01/2025 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 14/01/2025 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին 14/01/2025 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ 14/01/2025 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել 14/01/2025 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն 14/01/2025 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 14/01/2025 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 14/01/2025 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 14/01/2025 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 14/01/2025 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում 14/01/2025 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել 14/01/2025 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել 14/01/2025 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու 14/01/2025 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար 14/01/2025 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում 14/01/2025 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են 14/01/2025 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին 14/01/2025 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ 14/01/2025 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի 14/01/2025 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը 14/01/2025 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան 14/01/2025 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 13/01/2025 23:24 Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ 13/01/2025 23:00 Մհեր Սահակյանը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան 13/01/2025 22:33 Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը 13/01/2025 22:17 Սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում 13/01/2025 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» 13/01/2025 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել 13/01/2025 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ 13/01/2025 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է 13/01/2025 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները 13/01/2025 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն