01/03/2018 14:52
Ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի հավաքականի հանդիպումների տոմսերի գնային նոր քաղաքականություն է մշակել. կվաճառվի հանդիպումերի աբոնեմենտներ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային նոր քաղաքականության անցնելու մասին:
ՀՖՖ-ից հայտնում են, որ այսուհետ յուրաքանչյուր տարվա սկզբում վաճառվելու է ազգային հավաքականի հանդիպումերի աբոնեմենտներ. մարզասերները կարող են ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ 50 տոկոս զեղչով:
2018 թվականի աբոնեմենտները ներառելու են հետևյալ 5 հանդիպումները,
24.03.2018 թ.՝ Հայաստան – Էստոնիա (ընկերական հանդիպում)
27.03.2018 թ.՝ Հայաստան – Լիտվա (ընկերական հանդիպում)
06.09.2018 թ.՝ Հայաստան – Լիխտենշտեյն (Ազգերի լիգայի հանդիպում)
13.10.2018 թ.՝ Հայաստան – Ջիբրալթար (Ազգերի լիգայի հանդիպում)
16.10.2018 թ.՝ Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա (Ազգերի լիգայի հանդիպում)
2018 թվականի մարտի 1-ից Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից կարող եք ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ: Վաճառքում են լինելու Հյուսիսային եւ Հարավային տրիբունաների տարեկան աբոնեմենտներ, որոնց գինը կազմում է 8 հազար դրամ: Տեղերը սահմանափակ են:
Միևնույն ժամանակ մարտի 1-ից վաճառքում են լինելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների տոմսերը:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին կայանալու է Հայաստան-Էստոնիա, իսկ մարտի 27-ին, ժամը 19:00-ին՝ Հայաստան - Լիտվա ընկերական հանդիպումները:
Այս հանդիպումների տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:
Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:
Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51:
Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով: