01/03/2018 16:44
Մխիթարյան. Սիրում եմ հարձակվողական խաղաոճ, Մանչեսթերում ոչ բոլոր հանդիպումներն էինք այդպես խաղում
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է ձմեռային տրասնֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելու մասին, փոխանցում է Sports.ru-ն:
«Բոլորը գիտեն, որ «Արսենալը» հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում, իսկ ես սիրում եմ այդ խաղաոճը: «Մանչեսթեր Յունայթեդում» նույնպես գրոհում էինք, սակայն ոչ ամեն խաղում: Չեմ ցանկանում ոչ ոքի մեղադրել, քանի որ յուրաքանչյուր մարզիչ իր փիլիսոփայությունն ունի: Հնարավոր է, որ չէի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին»:
Անկախ դիրքից յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է պաշտպանվի:
Հնարավոր չէ պաշտպանվել 4-5 ֆուտբոլիստներով, դա պետք է ամբողջ թիմն անի: Ես նույնպես մասնակցում եմ այդ գործընթացին: Առաջին հերթին մտքերս թիմի մասին են, նոր հետո իմ: Եսասեր չեմ և մտածում եմ գոլային պահեր ստեղծելու մասին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: