02/03/2018 09:30
«Ժամանակ». Արմեն Սարգսյանը, նախագահ չընտրված, մեկնում է ԱՄՆ
«Ժամանակ»-ը գրում է, թե նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, նախագահ չընտրված, պլանավորում է իր առաջին արտասահմանյան այցը:
Թերթի տեղեկություններով՝ նա պատրաստվում է մարտի 5-ին մեկնել ԱՄՆ, մասնավորապես, Լոս Անջելես, որտեղ հանդիպում կունենա տեղի հայ համայնքի հետ: Հավանաբար, Սարգսյանը ցանկանում է իրականացնել համայն հայերի նախագահ լինելու իր հռչակած նպատակը: Սակայն Սարգսյանին ԱՄՆ-ում տհաճ անակնկալ է սպասվում, որովհետև լոսանջելեսահայերը նրանից պահանջելու են օգտագործել իր սահմանադրական իրավունքը և ներում շնորհել «Սասնա ծռերին»: Սարգսյանը, իհարկե, կարող է ասել, որ ինքը դա չի կարող անել առանց Սերժ Սարգսյանի, և ներման իրավունքը պատկանում է վարչապետին:
«Բայց, ամեն դեպքում, անհասկանալի է, թե նա ընդհանրապես ինչու է նման հանդիպումներ կազմակերպում, երբ բոլոր հարցերը ի սկզբանե իրենից կախված չեն, և ինքը չունի լիազորություններ, պատասխանը հայտնի է. «Ես ոչինչ որոշող չեմ»», - գրում թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: