02/03/2018 09:41
«Ժողովուրդ». Ամեն տարի Հայաստանի տարածքը որոշակի չափով փոքրանում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի և Վրաստանի տարածքների սահմանազատումը չի ավարտվել: Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը, որի հունը գարնանային վարարումներից հետո փոխվում է: Վրացիները ամեն տարի միջոցներ են ձեռնարկում գետի վրացական ափը ամրացնելու համար: Վերջին տարիներին գետի հայկական ափում այդպիսի աշխատանքներ չեն իրականացվել: Վարարած Դեբեդը, հանդիպելով բետոնապատ, գաբիոններով ամրացված վրացական ափին, իր ողջ զորությունը «թափում» է, քանդում է գետի աջակողմյան, հայկական ափը, որի հետևանքով ամեն տարի Հայաստանի տարածքը որոշակի չափով փոքրանում է:
2010թ. գարնանը վարարած Դեբեդը Դեբեդավան գյուղում քշել-տարել է 2.8 հեկտար տարածք, որից 7000 քառակուսի մետրը գյուղի բնակիչ Ալեքսեյ Մելիքսեթյանի դեղձի այգին էր:
Թերթը Տավուշի մարզպետարանից տեղեկացել է, որ վերջին 3 տարում Դեբեդի ափերի ամրացում, ափապաշտպան կառույցների շինարարություն կամ նորոգում չի կատարվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: