02/03/2018 09:53
Դավիթ Լոքյան. Այդ հարցը փակված է. «Իրատես»
«Իրատեսը» գրել է, որ Դաշնակցական Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը փոխվարչապետ դառնալու համար կուսակցությունում կռիվ են տվել, սակայն պարզվել է` իշխանությունը նրանցից ոչ մեկին չի ցանկանում այդ պաշտոնում:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը թերթի հետ զրույցում այդ կապակցությամբ նշել է, որ իրենց կուսակցությունում երբևէ նման հարց չի քննարկվել:
«Այդ հարցը փակված է: Մեզ մոտ չի քննարկվել այդպիսի հարց, նույնիսկ այդ մասին չի բարձրաձայնվել», - ասել է նախարարը:
Զրույցի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: