02/03/2018 18:32
Վաչե Գաբրիելյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
Մարտի 2-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից:
Նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Մասնավորապես` քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների միջև մտավոր սեփականության շուկայի զարգացման և կարգավորման համաձայնագրի և Էներգետիկայի ինովացիոն զարգացման հայեցակարգի նախագծի հետ կապված հարցեր: