02/03/2018 15:45
Իսպանական բանկը կօգնի բնությանը
Իսպանական Banco Bilbao Vizcaya Argentaria (BBVA) բանկը խոստացել է մինչև 2025 թվականը 100 մլրդ դոլար ներդնել կանաչ էներգետիկայի և բնապահպանական այլ նախագծերում, փոխանցում է Kommersant.ru-ն:
BBVA-ը նաև դարձել է առաջին բանկը, որը համաձայնել է հրապարակել իր պորտֆելում ածխածնի հետ կապված ակտիվների մասնաբաժնի վերաբերյալ տվյալներ: 2017 թվականի դեկտեմբերի դրությամբ դրանք կազմել են 23,4 միլիարդ դոլար կամ բանկի բոլոր ակտիվների 3,4 տոկոսը:
Բացի այդ, BBVA-ից հայտնել են, որ չեն ֆինանսավորելու ածուխի արդյունահանման նոր նախագծեր, նաև մի քանի այլ ծրագրեր, որոնք շրջակա միջավայրի համար վտանգ կարող են ներկայացնել: