02/03/2018 18:03
Ռայոլա. Եթե ամեն ինչ կախված լիներ ինձանից, ապա Դոնարուման վաղուց չէր լինի «Միլանում»
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդի՝ իտալական ակումբի կազմը չլքելու մասին.
«Ջիջին ինքն է որոշել մնալ «Միլանում»: Ես հարգում եմ նրան ու նրա ընդունած որոշումը: Եթե նա ցանկանար հեռանալ, ապա կգործեի շատ օպերատիվ, քանի որ կար մի քանի լավ առաջարկ:
Իրականում, եթե ամեն ինչ կախված լիներ ինձնից, ապա նա վաղուց «Միլանում» չէր լինի»,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է EL Mundo Deportivo-ն: