02/03/2018 19:16
Գերմանիայի արտգործնախարարը ԵՄ-ից պահանջել է խստիվ հակազդել ԱՄՆ-ի նոր հարկերին
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է հակազդի պողպատի և ալյումինի ներմուծման հարկեր սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, հայտնել է Welt թերթը:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ կարևոր է միջազգային առևտրական հակամարտության ծագում թույլ չտալ:
«Մենք պետք է ամեն ինչ անենք՝ միջազգային առեւտրական հակամարտությունից խուսափելու համար»,- հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով՝ ամերիկյան ղեկավարության որոշումը նաև սպառնալիքի տակ է դնում Եվրոպայում հազարավոր աշխատատեղերի ապագան, և դրան «ԵՄ-ն պետք է վճռականորեն հակազդի»:
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը հաջորդ շաբաթ ներմուծման հարկեր կսահմանի պողպատի և ալյումինի համար: Նրա խոսքով՝ հարկի չափը կկազմի պղնձի դեպքում 25 տոկոս և ալյումինի դեպքում 10 տոկոս այն բոլոր երկրների համար, որոնք այդ արտադրանքը մատակարարում են ԱՄՆ-ին: