02/03/2018 14:14
Բիթքոինը թանկանում է
Աշխարհի ամենապահանջված կրիպտոարժույթ բիթքոինն ուրբաթ առավոտ թանկացել է մոտ 5,5 տոկոսով՝ մինչև 11 049 դոլար, փոխանցում է News.rambler-ը:
Բացի այդ, Ethereum կրիպտոարժույթն աճել է 1.21 տոկոսով՝ հասնելով 872,17 դոլարի, Ripple-ի արժեքը` 1.44 տոկոսով` մինչև 917 դոլար:
Հաղորդվում է, որ Bitcoin Cash-ը թանկացել է 4,61 տոկոսով՝ մինչև 1 276 դոլար: CoinMarketCap-ի տվյալով՝ շուկայի կապիտալիզացումը ներկայումս կազմում է 462.662 մլրդ դոլար: Բիթքոինը կազմում է ամբողջ կրիպտոարժութային շուկայի մոտ 40 տոկոսը: