03/03/2018 11:36
«Ռեալի» ֆուտբոլիստը կարող է 5 տարով բանտ նստել
Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրչին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր հակակոռուպցիոն քննության ժամանակ կեղծ ցուցմունք տալու համար, հայտնում է BBC- ն:
Մոդրիչը կարող էր դատարանում սուտ ցուցմունք տալ՝ Զդրավկո Մամիչի գործով: Նա, ենթադրաբար, խաբել է Զագրեբի «Դինամոյից» «Տոտենհեմ» տեղափոխվելու մանրամասների վերաբերյալ:
Սուտ ցուցմունք տալու համար Մոդրիչին սպառնում է 5 տարի ազատազրկում: