04/03/2018 18:48
31 տարեկանում մահացել է «Ֆիորենտինայի» ավագ Աստորին
Իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորին մահացել է 31 տարեկանում, փոխանցում է Sports.ru-ն:
Տոսկանական ակումբն այժմ գտնվում է Ուդինեզեում, որտեղ պետք է կայանար Իտալիայի առաջնության 27-րդ տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպումը: Աստորիին մահացած են գտել հյուրանոցի համարում: Հանդիպումը հետաձգվել է:
Ավելի ուշ լիգան չեղյալ է հայտարարել բոլոր կիրակնօրյա հանդիպումները:
Հավանական է, որ Աստորին մահացել է քնած ժամանակ: Նա երկու տարեկան աղջիկ ունի: