05/03/2018 18:53
Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի վարչական շրջանների և միավորների հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով, որ դա թույլ է տալիս կյանքի կոչել կարևոր ծրագրեր սոցիալ-տնտեսական, մարդասիրական և հասարակական ոլորտներում:
Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերը հետևողականորեն կամրապնդվեն, որի համար կա անհրաժեշտ ներուժ: