05/03/2018 13:24
Սկսած 1992-ից՝ «չայ» են խմել, Սևանում՝ ձուկ որսացել, միշտ ցանկություն ունեն, բայց դա ոչինչ չի նշանակում. Մովսես Հակոբյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, կունենայինք այնպիսի բանակ ու պետություն, ինչպիսին այսօր ունենք, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։
Հարցին՝ մարտահրավերները դիմակայելու մասով նույն քաղաքականությունը կունենայի՞նք, Մ. Հակոբյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ այն է՝ Երևան, Սևան հասնելուն, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն արձագանքեց. «Երբևիցե Ադրբեջանի հայտարարություններիի մեջ լուրջ փոփոխություններ չկան, սկսած 1992 թվականից՝ «չայ» են խմել, Սևանում ձուկ են որսացել, միշտ ցանկություն ունեցել են, բայց դա որևէ բան չի նշանակում»։
Հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է ռազմական գործողությունների, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ բանակը դրա համար է ստեղծված։