05/03/2018 14:40
Ուդինեի դատախազ. Աստորիի մահվան հիմնական վարկածը սրտի կանգն է
Ուդինեի դատախազ Դե Նիկոլոն խոսել է «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի մահվան պատճառի մասինը, փոխանցում է Sports.ru-ն:
«Հիմնական վարկածն այն է, որ ֆուտբոլիստը մահացել է սրտի բնական կանգի պատճառով: Տարօրինակ է, որ այսպիսի դեպք է պատահել պրոֆեսիոնալի հետ, որին մանրամասն զննել են և ոչ մի անհանգստացնող նշան չէին հայտնաբերել: Վաղը կորոշենք, անհրաժեշտ է դիահերձում, թե ոչ», - նշել է Ուդինեի դատախազը: