05/03/2018 15:53
Արման Նշանյանը և Ֆելիքս Խաչատրյանը հանդես կգան նոր՝ «Տանդեմ» սիթքոմում. լուսանկարներ
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն այսօրվանից հեռուստադիտողին կներկայացնի նոր իրավիճակային կատակերգություն՝ «Տանդեմ»: Այս սիթքոմը փորձում է յուրովի ներկայացնել մեր առօրյան՝ լի հումորային իրավիճակներով ու հետաքրքիր միջադեպերով:
«Տանդեմ»-ը երկու դպրոցական ընկերների մասին է, որոնցից մեկը, երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում, վերադառնում է Հայաստան՝ ընկերոջ տուն, սակայն ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել առօրյա իրականությանը: Նրա՝ Հայաստան գալուն նպաստել է ԱՄՆ-ում բնակվող իր պապիկը, ում համար մեծ կարևորություն ունի իր թոռանը հայ աղջկա հետ ամուսնացնելը:
Նկարահանվել են Արման Նշանյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սոֆյա Պողոսյանը, Վիկտորիա Սահակյանը և այլք: Ռեժիսորը Արման Նշանյանն է:
«Տանդեմ»-ն էկրաններին կլինի յուրաքանչյուր երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 20:30-ին: