05/03/2018 20:40
Երևանում տեղի է ունեցել «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրեմիերան
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերային:
Վավերագրական ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա:
Ֆիլմում ներառված են փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ «Սուպերմենի» հեռուստատեսային տարբերակի գլխավոր դերակատար Դիք Քեյնը և Մոնթել Վիլիամսը հանրությանն են ներկայացրել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որի առանցքում է նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գիծը: