07/03/2018 14:18
Թրամփը Եվրոպային սպառնացել է ավտոմեքենաների ներմուծման 24 տոկոս մաքսատուրք մտցնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը, հնարավոր է, եվրոպական երկրներից ԱՄՆ ավտոմեքենաների ներմուծման 25 տոկոս մաքսատուրք մտցնի, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով USA Today-ին:
«ԵՄ-ն ԱՄՆ-ի նկատմամբ իրեն բավական կոպիտ պահեց: Նրանք, փաստորեն, իրենց հետ բիզնես վարելն անհնարին են դարձնում, և այդուհանդերձ, իրենց մեքենաներն ԱՄՆ են ուղարկում: Մենք կարող ենք նրանց մեքենաների վրա 25 տոկոս մաքսատուրք դնել», - ասել է Թրամփը:
Նա, սակայն, ընդգծել է, որ կողմերին կհաջողվի առևտրային վեճը փոխհամաձայնությամբ լուծել: