07/03/2018 13:04
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,25 դոլարով ՝ հասնելով 65.79 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,03 դոլարով՝ հասնելով 62,6 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: