08/03/2018 12:14
Չինական ընկերությունն Իրանում երկաթուղային գիծ է կառուցելու
Իրանը չորեքշաբթի համաձայնագիր է ստորագրել չինական ընկերության հետ երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը կարևոր նշանակություն ունեցող Բուշեր նավահանգիստը միացնելու է երկրի երկաթուղային ցանցին, հայտնել է Իրանի քաղաքային շինարարության նախարարությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Համաձայնագրի շրջանակներում, որի արժեքը կազմում է 700 մլն դոլար, նախատեսվում է 250 կմ երկարությամբ երկաթուղային գիծ կառուցել, որը կմիացնի Պարսից ծոցի ափին գտնվող Բուշեր նավահանգիստը երկրի կենտրնական հատվածում գտնվող Շիրազ քաղաքի հետ:
Իրանի փոխնախարարի խոսքով՝ Շիրազ-Բուշեր երկաթուղային գծի կառուցումը հանդիսանում է երկրի երկաթուղային հաղորդակցության ոլորտում 7 առաջնային նախագծից մեկը: