08/03/2018 10:46
Արսեն Վենգեր. Իհարկե, Մխիթարյանը և Օզիլը կարող են միասին խաղալ
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ԵԼ-ի 1/8 եզրափակիչ փուլի «Միլանի» դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է VivaroNews-ի լրագրողների հարցերին:
-Դանի Ալվեսին ձեռք բերելուց առաջ Ալեգրին ասել էր, որ Ալվեսը գիտի, թե ինչպես է պետք հաղթել Չեմպիոնների լիգան։ Այսպիսով, «Էստերսունդի» դեմ 2 խաղերից հետո, ի՞նչ եք կարծում Մխիթարյանը կարող է օգնել Եվրոպա լիգան հաղթելու հարցում։ Միգուցե նա հաջողության բանաձև ունի այս մրցաշարում։
– Չգիտեմ, կանցենք առաջ, թե ոչ։ Նախքան Եվրոպա լիգան հաղթելու մասին մտածելը պետք է հանդիպենք «Միլանի» հետ և անենք ամեն հնարավոր բան հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար։ Իմ կարծիքով բարդ հանդիպում է լինելու, բարդ դիմակայություն: Գիտենք, որ հիմա բարդ ժամանակներ են։ Այսպիսով մենք պետք է կենտրոնացված լինենք։
Մանրամասները՝ այստեղ։