09/03/2018 13:41
Բասկետբոլի Երևանի միջազգային մրցաշարին կմասնակցի չորս թիմ
Մարտի 12-14-ը Երևանում կանցկացվի բասկետբոլի միջազգային մրցաշար` նվիրված Երևանի 2800-ամյակին: Մրցաշարին կմասնակցեն Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի», Թբիլիսիի «Հունդայի», Թեհրանի «Արարատ» և Երևանի «Ուրարտու» ակումբները:
Խաղացանկ
12.03.2018, Ժամը ՝ 18:00-ին՝ «Հունդայի» Թբիլիսի - «Արարատ» Թեհրան ՝ 20:00 –ին՝ «Ուրարտու» Երևան - «Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա
13.03.2018, 18:00-ին՝ «Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա - «Հունդայի» Թբիլիսի, 20:00-ին՝ «Ուրարտու» Երևան - «Արարատ» Թեհրան
14.03.2018, 18:00-ին՝ «Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա - «Արարատ» Թեհրան, 20:00 –ին՝ «Ուրարտու» Երևան - «Հունդայի» Թբիլիսի:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ բոլոր հանդիպումները կկայանան նախկին «Միկա» մարզահամալիրում: