10/03/2018 09:59
Պարույր Հայրիկյանը լռության ուխտ է արել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այս օրերին գտնվում է արտերկրում։
Թերթը ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանից փորձել է ճշտել՝ անձնակա՞ն, թե՞ աշխատանքային նպատակով է Հայրիկյանը մեկնել Հայաստանից և որտեղ է գտնվում։
«Այդ մարդն այնքան հանրաճանաչ մարդ է, որ ցանկացած իր շարժն ինչ-որ մի տեղ արդեն քաղաքական է, ինքն իր անձնական գործով մտնում է խանութ, արդեն նա քաղաքական դեմք է, որտեղ էլ մտնում է, իր հարցերը, մարդկանց հետ շփումը, ինքն աշխարհի որ ծայրում էր լինի, իր այցելությունը չի կարող լինել անձնական։ Բայց ես Ձեզ ասեմ, որ ինքը գրքի շնորհանդեսի առումով էլ է արտասահմանում, դա ռուսալեզու գիրք է», - պատասխանեց Հայրիկյանի ընկերը։
Նշենք, որ նոյեմբերի վերջերից սկսած՝ Պարույր Հայրիկյանը լռության ուխտ է արել, որոշել է մինչև ապրիլի 24-ը չպատասխանել լրագրողների հարցերին, քանի որ Սերժ Սարգսյանն ստորագրել է ԵՄ ասոցացման համաձայնագիրը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում