10/03/2018 09:48
Վարդան Ղուկասյանը վաճառքի է հանել իր ունեցվածքը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաջողվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով հայտնվել խորհրդարանում, այնուամենայնիվ, թերթի տեղեկություններով, նրա գործերն այնքան էլ լավ չեն։
«Տևական ժամանակ է՝ Վարդան Ղուկասյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Նույնիսկ այն աստիճան, որ սկսել է վաճառքի հանել իր ունեցվածքը՝ ավտոմեքենաներ, հողատարածքներ, շինություններ։ Ընդ որում՝ ավտոմեքենաների վաճառքի հայտարարությունը ժամանակ առաջ տեղադրված էր անգամ List.am հայտարարությունների կայքում, իսկ նշված հեռախոսահամարով զանգահարելիս զանգին պատասխանում էր անձամբ Վարդան Ղուկասյանը», - գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում