12/03/2018 11:12
Լոնդոնյան փորձագետները հեռանկարներ են տեսնում Հայաստանի արվեստի շուկայի հետ համատեղ աշխատանքում
Բրիտանական Bonhams աճուրդի տան ռուսական արվեսի բաժնի մասնագետը խորհրդատվություններ կանցկացնի Երևանում:
Մարտի 27-ին Bonhams ընկերության առաջատար փորձագետն ու ռուսական արվեստի բաժնի տնօրեն Դարյա Չերնենկոն հրավիրում է ռուսական արվեստի հայ կոլեկցիոներներին գեղանկարչության, դեկորատիվ-կիրառառական արվեստի նմուշների և սրբապատկերների անվճար և կոնֆիդենցիալ գնահատմանը:
Դարյա Չերնենկոյի համոզմամբ, Հայաստանում առկա է բավարար հետաքրքրություն միջազգային աճուրդի շուկայում մասնակցության հանդեպ:
«Հայաստանում` գեղանկարչական դպրոցի հարուստ պատմությամբ, նույնպես գոյություն ունի հավաքածու ստեղծելու հնագույն ավանդույթը: Հավանաբար, ամենահայտնի անունը, որն ասոցացվում է այս երևույթի հետ` Արամ Աբրահամյանն է, ում արժեքավոր կոլեկցիան հիմք հանդիսացավ Երևանում ռուսական արվեստի թանգարանի ստեղծմանը», - նշում է ոլորտի փորձագետը:
Ընկերության մասնագետների վստահմամբ, Bonhams տան հաճախորդների թվում են Հայաստանի նշանավոր կոլեկցիոներները, սակայն կազմակերպիչների համար հետաքրքրական է համագործակցությունը նոր մասնակիցների հետ:
Դիտարկումները ցույց են տվել, որ առավել հաճախ դա ընտանիքներ են, որոնցում սերնդեսերուն հավաքում էին 19-րդ և 20-րդ դդ. առավել նշանակալի ռուս գեղանկարիչների գործեր, Faberge և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, ռուսական էմալ, արծաթ, ճենապակի և ռուսական սրբապատկերներ: Նախաձեռնության նպատակն է` կոլեկցիոներների և աճյուրդի տան համատեղ աշխատանքն ու ինտեգրումը միջազգային արտ-գործընթացներին:
«Հայկական դպրոցը կարևոր տեղ է զբաղեցնում ռուսական և սովետական պատմության մեջ», - նշում է Դարյա Չերնենկոն:
Միջոցաոումը կանցկացվի մարտի 27-ին, «Գրանդ Հոթել Երևան»-ում: Արվեստի նմուշները, որոնց տերերը կցանկանան հանել աճուրդային վաճառքի, կներկայացվեն հունիսի 6-ին, Լոնդոնում` Bonhams ռուսական արվեստի աճուրդում: