12/03/2018 14:44
Արա Բաբլոյանը Գագիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն է ստորագրել
ՀՀ ԱԺ նածագահ Արա Բաբլոյանը հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ստորագրել է արձանագրություն Գագիկ Հարությունյանի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցված համարելու մասին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը ընտրվել էր բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ էր ընտրվել Հրայր Թովմասյանը: