12/03/2018 12:18
ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2017-ին 30 տոկոսով աճ է գրանցել
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականին աճել է 30 տոկոսով, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ռուսական «Առաջին ալիքին» տված հնարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:
«ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտուրն աճում է, նախորդ տարի գրանցվել է մոտ 30 տոկոսի աճ, ԵԱՏՄ երկրների հետ Ղազախստանի առևտրի շրջանառությունն աճել է 29 տոկոսով, Ռուսաստանի հետ՝ ավելի քան 30 տոկոսով», - ասել է նա:
Ղազախստանի նախագահը հիշեցրել է, որ 2019 թվականին ստեղծվելու է ԵԱՏՄ երկրների էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա:
«Մենք ստեղծել ենք ապրանքների, կապիտալի, աշխատանքի ընդհանուր շուկա: Ինչ վերաբերում է էներգետիկայի և նավթի ինտեգրմանը, 2019 թվականից կստեղծվի էլեկտրաէներգեիայի ընդհանուր շուկա, 2025 թվականից՝ նավթի և գազի: Իրականում, այդ ամենն աստիճանաբար արդեն զարգանում է», - նշել է Նազարբաևը: