13/03/2018 19:20
Իրաքը չեղարկել է Քուրդիստան ավիաթռիչքների արգելքը
Իրաքի կառավարությունը չեղարկել է Իրաքյան Քուրդիստանի ինքնավար մարզ միջազգային ավիաթռիչքների արգելքը։ Այս մասին հայտարարել են Իրաքի վարչապետի մամուլի ծառայությունից, փոխանցում է РИА Новости-ն:
«Իրաքի վարչապետ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Հայդեր ալ Աբադին, ելնելով իր սահմանադրական լիազորություններից, հայտարարել է միջազգային չվերթերի վերականգնման մասին դեպի Էրբիլի և Սաուլեյմանի օդանավակայաններ՝ Քուրդիստանի մարզի իշխանությունների հետ համաձայնեցնելուց հետո նրանց դաշնային իշխանության ենթակայության ներքո վերադառնալու արդյունքում», –նշված է հայտարարության տեքստում։
Իրաքի դաշնային իշխանությունների և Իրաքի Քուրդիստանի հարաբերությունները սրվել էին 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանում անցկացված հանրաքվեից հետո, որին մասնակցածների ավելի քան 93 տոկոսը կողմ էր քվեարկել Իրաքի Քուրդիստանի անկախացմանը։