14/03/2018 13:49
«Սևիլիան» 60 տարվա մեջ առաջին անգամ դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ
Իսպանական «Սևիլիան» 60 տարվա մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի քառորդ եզրափակիչ, փոխանցում է Champ[ionat.com-ը:
«Մանչեսթեր Յունայթեդին» վերջինիս հարկի տակ հաղթելուց հետո «Սևիլիան» ապահովել է իր մասնակցությունը ՉԼ-ի քառորդ եզրափակչում (2:1):
Եվ դա արել է պատմության մեջ երկրորդ անգամ:
Նախորդ անգամ «Սևիլիան» խաղացել է եվրոպական չեմպիոնների Գավաթի քառորդ եզրափակչում 1958 թվականին, որտեղ մրցել է Մադրիդի «Ռեալի» հետ և երկու խաղերի արդյունքում պարտվել է 2:10 հաշվով` առաջին խաղում 8 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: