14/03/2018 12:22
Մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը եղավ 2016 -ի ապրիլին. Կոնստանտին Կոսաչով
ՌԴ-ն արձագանքում է այն իրավիճակին, որը եղավ 2016 թվականի ապրիլին, դրանում ոչ մի կասկած չկա, Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ-ն դատապարտում ԱՄՆ-ին Ուկրաինային զենք վաճառելու համար՝ պնդելով, որ հակամարտող երկրին չի կարելի զենք վաճառել, մինչդեռ ինքը Ադրբեջանին 2011-թվականից մոտ 5 միլիարդի զենք է վաճառել:
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Ուկրաինայում, մասնավորապես, հարավ-արևելքում իրավիճակն ավելի թեժ է, որտեղ անընդհատ կրակոցներ են հնչում: Բարեբախտաբար, ԼՂ կոնֆլկտը կարծում եմ՝ այդ ֆազայում չի գտնվում: Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը պայթյունավտանգ է, ու 2016 թվականի ապրիլի իրադարձությունները դրա ապացույցն էին: Այժմ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև 2016 թ. ապրիլը, և մենք պարտավոր ենք դա անել այդ պայմանագրի կետերին համապատասխան, բայց այն իրավիճակը, որը եղել է մինչև 2016 թ. ապրիլը, իմ ունեցած տեղեկություններով՝ հետագայում չի վերարտադրվելու այն մասշտաբներով, որոնցով իրականացվում էր մինչ այդ: Մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը եղավ 2016 թվականի ապրիլին, դրանում ոչ մի կասկած չկա», - ասաց նա: