14/03/2018 14:45
Ռուսական Red Wings ավիաընկերությունը չվերթներ է իրականացնելու Երևան - Մոսկվա երթուղով
Ռուսական Red Wings ավիաընկերությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) - Երևան - Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Չվերթների մեկնարկը կտրվի մարտի 18-ին, որոնք մինչև ապրիլի 2-ը կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ ապրիլի 3-ից չվերթները կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: