14/03/2018 22:43
Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց հավակնորդների մրցաշարում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց հավակնորդների մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին հետ: Արոնյանին հաջողվեց սև խաղաքարերով պարտիայի 68-րդ քայլին ստիպել մրցակցին անձնատուր լինել:
Մյուս պարտիաներից ավարտվել է միայն Մամեդյարով - Սո խաղը, որտեղ գրանցվել է ոչ-ոքի արդյունք: