14/03/2018 14:16
Հարութ Բալյանը սպասված մենահամերգով հանդես կգա Երևանում. հատուկ հյուրերն են Սուպեր Սաքոն և DJ Sammy Flash-ը
Ամերիկահայ սիրված երգիչ Հարութ Բալյանը հունիսի 15-ին, ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենահամերգով հանդես կգա: Համերգային շոուի հատուկ հյուրերը կլինեն Սուպեր Սաքոն և DJ Sammy Flash-ը:
Երկար սպասված համերգին կհնչեն հին ու նոր սիրված երգեր, կներկայացվեն դուետներ, անակնկալ դուետ համար, ինչպես նաև տեղի կունենա երգի պրեմիերա:
Այս ամենը կուղորդվի շքեղ լուսային շոուով և կենդանի նվագակցությամբ:
Համերգի կազմակերպիչներն են YEGHOYAN Production-ը և HB productions-ը: