15/03/2018 13:21
Ես կարողա ուրիշ բաներ անեի՝ մահամերձ դառնար. Իսրայել Հակոբկոխյանը՝ քաղաքային սպորտի, Գոռ Վարդանյանի և ավագանու նիստի մասին (Տեսանյութ)
Երկար դադարից հետո բռնցքամարտիկ, ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը Aysor.am-ի հետ բացառիկ հարզազրույցում խոսել է իր գործունեության, հայկական սպորտում տիրող իրավիճակի ու Միջազգային Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի մասնակցությամբ ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի մասին։
Իսրայել Հակոբկոխյանը վստահեցնում է՝ թողնելով ակտիվ սպորտը՝ սպորտից երբեք չի հեռացել։
«Ես մարզչական աշխատանք եմ անում, աշխատում եմ երեխաների հետ», - նշում է նա։
Սպորտի վաստակավոր վարպետը դժվարանում է գնահատական տալ ներկայիս հայկական սպորտում տիրող իրավիճակին։
«Միգուցե ես կույր եմ, լավ չեմ հասկանում, բայց ինձ թվում է՝ ես Հայաստանում չեմ հասկանում ոչ սպորտից, ոչ էլ, առավել ևս, բռնցքամարտից, որովհետև ես մի բան եմ տեսնում, ինձ ուրիշ բան են ուզում ապացուցել», - ասում է Ի. Հակոբկոխյանը։
Խոսելով իր գործընկեր Գոռ Վարդանյանի ու հայաստանյան մի շարք ֆեդերացիաների նախագահների միջև առաջացած լարվածության մասին՝ Իսրայել Հակոբկոխյանն ասում է, թե համաձայն չէ, որ Գոռ Վարդանյանը ճիշտ մարդ չէ, որ ղեկավարի քաղաքային սպորտը։
«Ես մի բան կարող եմ ասել՝ եթե քաղաքապետը մի քիչ ուզում է հայկական սպորտը զարգանա, Գոռ Վարդանյանը պետք է սպորտի բաժինը ղեկավարի», - նշում է Ի. Հակոբկոխյանը։
Նա համաձայն չէ այն տեակետի հետ, թե Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից հետո անկում է ապրել Գոռ Վարդանյանի հեղինակությունը. նա գործընկերոջ գործողություններում բռնություն չի տեսել։
«Ես այնտեղ բռնի ուժ չեմ տեսել, տեսել եմ կնոջը գրկել, իսկ կնոջը կարելի է գրկել ու պարտավոր են գրկել», - ընդգծում է Իսրայել Հակոբկոխյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։