Արցախ, քառօրյա պատերազմ, Թալիշի անկում ու հետ բերում. ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր «Դրախտի դարպասը» ֆիլմը միջազգային կինոշուկա է հանելու (լուսանկարներ)

15/03/2018 14:51

Արցախ, քառօրյա պատերազմ, Թալիշի անկում ու հետ բերում. ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր «Դրախտի դարպասը» ֆիլմը միջազգային կինոշուկա է հանելու (լուսանկարներ)


Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ում «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերը միջազգային կինոհարթակ դուրս եկան, այժմ ձեռնամուխ է եղել նոր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի ստեղծմանը: Այս ֆիլմում էլ առանցքն Արցախն է, մարդկային ճակատագիրը, բարու և չարի հավերժական բախումն ու ճշմարտության վերարժևորումը:

Սակայն, ինչպես յուրաքանչյուր հեղինակային ֆիլմ, «Դրախտի դարպաս»-ն էլ իր խնդիրներն ունի, և այժմ, հերթական միջազգային հաջողությունը գրանցելու համար, ստեղծագործական թիմը տարբեր միջոցներով փորձում է համալրել ֆիլմի բյուջեն՝ դիմելով լայն տարածված մեթոդի՝ crowdfunding-ի (դրամահավաք)` որն ամբողջացնելու է նկարահանումների համար պահանջվող գումարը:

Aysor.am-ը նոր ֆիլմի, հայկական կինոշուկայի ու կինոորակի, նախատեսվող դրամահավաքի ու դերասանների մասին զրուցել է Ջիվան Ավետիսյանի հետ:

- Պարոն Ավետիսյան, մի փոքր կմանրամասնե՞ք նոր ֆիլմի մասին: Ի՞նչ է պատմում «Դրախտի դարպասը»

- Սա համատեղ արտադրության ֆիլմ է՝ Հայաստան, Լիտվա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, դերասաններն էլ տաբեր երկրներից են ընտրված, այդ թվում՝ և Հայաստանից:  Արցախ, քառօրյա պատերազմ, օտարերկրյա լրագրողներ, Թալիշի անկում ու հետ բերում… Ներկայացվելու է մի երկիր, որը նույնիսկ պատերազմի օրերին ապրում է, այնտեղ կյանքը չի պարալիզացվում… Դրախտի դարպասը Շուշիի կիրճն է՝ Ջդրդուզը: Բայց ֆիլմն աշխարհի երեսին ցանկացած մարդ կարող է ընկալել: Եթե որևէ մեկը նայելուց հետո ասի, որ չի հասկացել, ներեցեք՝ չեմ հավատա: Տասնյակ մարդկանց, մասնագետների հետ ենք հանդիպել, քննարկել, որի արդյունքում սցենարը որոշակի ձևափոխություններ է ունեցել, զարգացել ու առավել ընկալելի դարձել: Ես բոլորի կարծիքները լսում եմ, և եթե զգում եմ, որ իսկապես տեղին է՝ օգտվում եմ այդ կարծիքից: Ինչպես Բերմանն է ասում՝ ֆիլմ նկարահանելուց պետք է դուռը բաց պահել, հնարավոր է՝ հանկարծ ճշմարտությունը ներս մտնի:

- Քանի որ համատեղ արտադրանք է, ի՞նչ լեզվով է լինելու ֆիլմը:

- Եթե մենք ուզում ենք, որ դրսում ֆիլմը զենք լինի հանուն հայկական իրականության պայքարի, ապա անգլերենը պարտադիր է: Ու սա էլ Արցախի մասին պատմող անգլերեն լեզվով ֆիլմ է (ժպտում է՝ հեղ.): Սակայն հայերեն լուսագիր (տիտր) ունենալու է: Ի վերջո, մենք ուզում ենք չէ՞ հայկական կինոն տարածել աշխարհում, Արցախի մասին խոսենք արվեստի միջոցով:

- Արդեն Ձեր երրորդ ֆիլմն է, որը միջազգային շուկա հանելու նպատակ ունեք ու անդրադառնում եք բավական նուրբ թեմայի՝ Արցախյան հիմնախնդրին: Վստահ եմ՝ գիտեք, որ Ադրբեջանի հերթական բոյկետներից չեք խուսափի:

- Իհարկե չեմ խուսափի, նախորդ ֆիլմի լիտվացի դերասանուհին Ադրբեջանի սև ցուցակում է: Վատն այն է, որ միջազգային շատ կառույցներ որքան էլ շատ են ուզում ֆինանսական աջակցություն ցուցաբերել, չեն կարողանում, քանի որ թեման Արցախն է, ու Ադրբեջանը խոչընդոտում է: Ես պատրաստ եմ այդ բոլոր բոյկոտներին ու բողոքներին, դա ինձ համար նորություն չէ:

- Պարոն Ավետիսյան, այսօր պետական մրցանակները մի տեսակ հասանելի են դարձել, օրեր առաջ էլ այս թեմայով հերթական աղմուկը բարձրացավ: Հանրությունը չի ընդունում շատերի պարգևատրումը, իսկ մշակութային հասարակությունն ինչպե՞ս է վերաբերում այս շռայլությանը:

- Օրերս ֆեյսբուքում այնքան ներգատիվ կար, խոսում էին բոլորը, քննարկում՝ ո՞ւմ են մեդալ շնորհել, ո՞ւմ չեն շնորհել: Ու ամենացավալին այն էր, որ այս ամենի արանքում չխոսվեց այն արժանիների մասին, ովքեր ևս մեդալներ ստացան… Ախր մենք թացը չորի հետ խառնել ենք: Մարդը մարդուն քննադատում է, բայց ինքը դրանով իսկ արդեն քննադատելի է: Նրանք, ովքեր այդքան աղմուկ են բարձրացնում, հետաքրքիր է, երբևէ մեկ ուրիշին հարցրե՞լ են՝ նրա աչքերով իրենք արժանի՞ են այս կամ այն լավ բանին:

- Բայց երբ այդ կոչումը, մեդալը յուրաքանչյուրին հասանելի է լինում, չի՞ արժեզրկվում Ձեր աչքերում:

- Ինձ համար արժեզրկվում է նաև այն քննադատությունը, որը հնչեցնում կամ գրում է թերությունների մեջ թաթախված մարդը: Եղբայր, դու քո գործն արե՞լ ես, որ իմն էլ թերագնահատում ես… Ես ճանաչում եմ մարդու, ով ժամանակին ինձ մոտ է աշխատել, երբեք իր պարտականությունը լիարժեք չի կատարել, բայց ֆեյսբուքում ամենաբարձրն է խոսում, ամենաշատն է «փնովում» սրան ու նրան: Որքան հասկանում եմ՝ սահմանված որևէ սանդղակ չկա ոչ միայն համացանցում, այլև՝ մարդկանց պարկեշտության հարցում: Ու ես նախընտրում եմ գլուխս կախ, առավոտից երեկո աշխատել՝  փորձելով հնարավորինս կայանալ ու կատարելության հասցնել իմ արվեստը: Ինձ թվում է, որպեսզի մարդը կարողանա ճիշտ ու ազնիվ, հանգիստ ու պարկեշտ ապրել, ապա կարևոր պայման է, որ նաև իր գործը լավ անի: Առաջին հերթին պետք է հենց գո գործով ապացուցես, որ արժանի ես ավելիին: Ազնիվ եմ իմ աշխատանքի, ընտանիքի, ընկերների ու գործընկերների առջև, աշխատում եմ իմ ֆիլմերով ու իմ աշխարհով ապրել:

- Ժամանակին դուք էլ անմասն չէիք քննադատություններից: Այսօր արցախցի լինելը և՛ պատիվ է, և՛ մի քիչ դժվար պատասխանատվություն. Ձեր ֆիլմերի հաջողություններն ու ֆինանսավորումը հանրությունը երբեմն պայմանավորում էր Ձեր արցախցի լինելու հանգամանքով:

- (Ժպտում է՝ հեղ.) այնինչ, ես մինչ այսօր սպասում եմ իմ նոր ֆիլմի ֆինանսավորմանը: Փորձում ենք տարբեր միջոցներով գումար հայթայթել… Իմ միակ նպատակն է՝ կարողանամ իմ սկսած աշխատանքը՝ «Դրախտի դարպասը» ֆիլմն իր տրամաբանական ավարտին հասցնել: Հավատացեք, գիշերն ընդամենը 3, առավելագույնը՝ 4 ժամ եմ քնում: Օրինակ, այսօր քնել եմ գիշերվա 3-անց, արթնացել՝ ժամը 06:00-ին: Չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ քունս մի լավ առել (ծիծաղում է՝ հեղ.):

- Նկատեցի, որ դրամահավաք եք սկսել նոր ֆիլմի համար: Փաստորեն, ֆինանսական լուրջ խնդիրնե՞ր ունի ֆիլմը:

- Այո, Crowdfunding-ային արշավի մեկնարկը կտրվի մարտի 17-ին և կանցկացվի indiegogo համաֆինանսավորման հարթակում: Պետք է ֆիլմի համար նախատեսված բյուջեի որոշակի մասը լրացնենք այդկերպ, դա շատ կարևոր ու անհրաժեշտ է: Դրսի հետ որոշ պայմանագրեր ունենք, նրանք էլ ֆիլմին աջակցություն են ցուցաբերելու: Օրինակ, ֆիլմի հետարտադրական պրոցեսը  լիտվացիներն են հոգալու, իրենց մոտ էլ իրականանալու է: Հիմա սպասում են, որ մեր պուտությունն իր աջակցությունը հաստատի: Գիտես, քո պետության աջակցությունը շատ կարևոր է արտաքին աշխարհի համար, դա եվրոպացուն ցույց է տալիս քո կշիռը քո երկրում:

- Բազմաթիվ ոչինչ չասող, մեկանգամյա դիտման ֆիլմեր այսօր ֆինանսական հսկայական աջակցություններ են ստանում մասնավորից: Ինչո՞վ է պայմանավորված, որ գեղարվեստական լուրջ աշխատանքները հովանավորների պակաս են ունենում:

- Չգիտեմ, դա ցավալի փաստ է: Եթե մեր շուկայում այսօր նման, հանրությանը ոչինչ չտվող ֆիլմեր են հայտնվում, պետք է դրա իրական պատճառը հասկանալ: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր ասում են՝ պահանջարկ կա: Իմ տեսանկյունից, պետք է ֆիլմը հասարակություն ձևավորի, և ոչ թե ֆիլմարտադրողը հասարակության հետևից գնա: Արվեստը թելադրող պետք է լինի: Ֆիլմը հարցեր լուծող չի, բայց հարցեր առաջ քաշող է, քննարկումների դաշտ պետք է ստեղծի: Կարևոր է, որ Հայաստանում լինի մի լավ կինոօրենք՝ ի շահ այստեղ ապրող ու գործող կինոարտադրողի: Ի վերջո, ցանկացած ինվեստր, որ գումար ներդնի ու ցանկանա Հայաստանում ֆիլմ նկարահանել, պետք է հենվի տեղի ֆիլմարտադրողների վրա: Նրա ձեռքին գումարն է, կոպիտ ասած՝ բանկային քարտը, մեր ձեռքին՝ արտադրանքը: Մեզ լավ, բանիմաց մասնագետներ են պետք, լեզուների տիրապետող մասնագետներ:

- Օրեր առաջ հնչեցին մի քանի ֆիլմերի անուններ, որոնց նկարահանմանն այս տարի պետությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու: Ձեր նոր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմն այդ ցանկում, կարծես, չկար:

- Այդ ֆիլմերն արդեն իսկ արտադրության մեջ են եղել, իսկ մենք դեռ նոր ենք պատրաստվում նկարահանել: Ներկայումս սպասում ենք պետության աջակցության հաստատմանը: Այս ֆիլմի վրա աշխատում ենք 2016 թվականի հունիս ամսից, արդյունքում ունենք եվրոպացի համարտադրողներ, միջազգային դերասանական կազմ, մշակված լավ սցենար: Նաև ձեռք ենք բերել որոշակի գումար: Մինչ այսօր մենք լուռ աշխատում ենք՝ առանց բաձրաձայնելու, որևէ բամբասանքի և քծնանքի:

- Արդեն 2 տարի է՝ աշխատում եք այս կինոնախագծի վրա, այնինչ շատերը ֆիլմեր են էկրան բարձրացնում ընդամենը 2 ամսում: Ինչի՞ շնորհիվ:

- Չեմ կարող ասել, իրենց պետք է հարցնել: Գուցե այդ մարդիկ ավելի արա՞գ են աշխատում, կամ ճարպի՞կ են (ծիծաղում է՝ հեղ.): Ֆիլմը պատրաստելու տրամաբանական ժամկետներ գոյություն ունեն: Միգուցե մենք ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ ենք ծախսել, բայց մեր նպատակն էր ֆիլմը նկարահանել 2018-ին, այդպես էլ կանենք Աստծո օգնությամբ: Այս ընթացքը ճիշտ ենք օգտագործել ու արդյունավետ: Մեզ անհրաժեշտ դերասանները պետք է ներգրավվեին այս ֆիլմում, ու նրանց հետ դեռևս մեկ տարի առաջ ենք նկարահանման ժամկետներ նշել: Մի մոռացեք, լավ դերասանները զբաղված են, այնպես չի, որ զանգում ասում ես՝ արի նկարահանման, ասում է՝ տոմսս գնիր, հենց հիմա գալիս եմ:

- Դուք մշտապես Ձեր ֆիլմերը միջազգային կինոշուկա եք հանում: Հայկական կինոն ի՞նչ տեղ ունի այնտեղ:

- Ես մի քանի տարի առաջ գնացի Կաննի կինոշուկա, 20 տարի հետո գնացող երիտասարդ ռեժիսորը պետք է հաջողի ավելի, քան ես, որովհետև այնտեղ արդեն լսել են հայկական կինոյի մասին: Ու դա իմ ու ինձ պես մի քանիսի շնորհիվ, ովքեր այսօր գնում ու բախվում են պատերին: Մարդիկ ասում են՝ չգիտենք հայկական կինոն, չենք ճանաչում: Մենք պետք է մտածենք ազգային կինոյի մասին: Այդ կինոն պարտադիր չի, որ ազգային թեմաներով լինի: Պետությունն ու կինոակադեմիան, ոլորտին առնչվող կառույցները պետք է կարողանան օգնել տեղացի արտադրողին, որպեսզի նա հնարավորություն ունենա իր ֆիլմերը դուրս հանելու: Ֆիլմարտադրողը պետք է իր երկրում թե՛ ֆինանսական, թե՛ թիմային լավ հենարան գտնի, դուրս գա համաշխարհային առաջնակարգ կինոշուկաներ, փորձի գտնել համարտադրողների շղթա, պրոդյուսերներ, ովքեր կհավանեն ներկայացրածդ ֆիլմի թեման, կմիանան ու կստեղծեք համատեղ արտադրությամբ ֆիլմ: Այսպիսի ֆիլմը կարող է թևերը բացած ճախրել: Մենք լավ դերասաններ ունենք, ովքեր դրսում հայտնի չեն, քանի որ նման պրոյեկտներում հանդես չեն եկել: Ինքս արդեն 3-րդ անգամ պատրաստվում եմ աշխատել Սոս Ջանիբեկյանի հետ, ում «ցուցադրում» եմ տարբեր փառատոններում, կինոշուկաներում ու կինոթատրոններում: Դերասաններին հենց այդտեղ են տեսնում ու նոր առաջարկներ անում, ինչպես ես Կաննի փառատոնում տեսա լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտեին՝ Ֆինլանդիա և Լիտվա համատեղ արտադրության ֆիլմում,  ու հրավիրեցի նկարահանվելու «Վերջին բնակիչ»-ում՝ գլխավոր դերում:

- Այնուամենայնիվ, չպե՞տք է ընտրենք թեմաներ, որոնք հետաքրքիր կլինեն միջազգային հանրությանը:

- Հարցը ոչ այնքան թեմայի ընտրությունն է, որքան՝ մատուցումը: Մեր մասին է պետք պատմել, բայց այնպես, որ բոլորը նայեն: Ինչպես Չեխովն է ասում՝ եթե ուզում ես աշխարհը քեզ լսի, պատմիր քո գյուղի մասին: Հանճարեղ խոսքեր են, երանի ես լինեի հեղինակը (ժպտում է՝ հեղ.): Հերոսը պետք է լինի մեր միջից, ոչ թե աշխարհից պոկված թեմաներ վերցնենք ու փորձենք տեղայնացնել: Ցանկացած թեմա, միտք, պահանջ պետք է ընկալելի լինի բոլորի համար: Ես իմ ֆիլմերում իմ պահանջները երբեք ցած չեմ դրել, այդ պահանջները պետք է միշտ լինեն:

- Նկատել եմ, որ գրեթե Ձեր բոլոր ֆիլմերում պարտադիր ներգրավված է դերասան Սոս Ջանիբեկյանը: Սա այն դե՞պքն է, երբ ասում են՝ ամեն ռեժիսոր ունի իր դերասանը:

- (Ծիծաղում է՝ հեղ.) Սոսը ինձ համար հրաշալի ընկեր ու լավ տղա է, բայց ես դերասանների մեջ ֆավորիտներ չունեմ աշխարհում: Եթե անկեղծ՝ նա կյանքում շատ լավ մարդ է, նկարահանման հրապարակում՝ ֆանտաստիկ դերասան: Անհավանական տաղանդավոր է, լավ հենարան ռեժիսորի համար, կարող է մեկ ակնթարթում ստանալ այն կերպարն, ինչ ուզում ես: Մենք շատ լավ դերասաններ ունենք, հավատացեք: Դերասաններ, ովքեր ամեն առաջարկից հետո մտածում են՝ երանի ինձ չասեն՝ քո հագուստը բեր կինոհրապարակ: Այդպես չի կարելի, դերասանը պետք է գնահատված լինի, նրա աշխատանքի համար պետք է գումար ծախսվի, հատուկ կերպարի համար հագուստ գնվի, կարվի: Չի կարելի նույն հագուստով նկարահանվել, հետո գնալ գինետուն ու գինի խմել: Նա իրեն գնահատված է զգում, եթե ամիսներ առաջ ստանում է սցենարը, իր հետ քննարկում ես կերպարը, դիմահարդարումը, վարսահարդարումը, ձեռքբերվող հագուստը և այլն: Նույնիսկ տրամադրությունը պետք է հաշվի առնել

- Երբեմն կադրում հայտնվում են մարդիկ, ովքեր դերասանական դպրոց չեն անցել: Ինչպե՞ս եք վերաբերում այդ երևույթին:

- Ես սիրում են տարբեր մարդկանց հետ աշխատել, նոր մարդկանց ներգրավել: Քասթինգ անել չեմ սիրում, իմ հերոսներին սիրում եմ կյանքում գտնել: Կարող եմ փողոցում իմ ունեցած կերպարին համապատասխան մեկին տեսնել, մոտենալ ու նկարահանվելու առաջարկ անել: Նստում եմ, խոսում, սուրճ, թեյ, վերջում՝ օղի, ու համոզում եմ (ժպտում է՝ հեղ.): Այդ մարդը հենց իրեն է խաղում, հենց ինքն է պետք այդ դերի համար: Նման կերպար «Թևանիկ»-ում ունեմ…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:47 Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ Այսօր, 12:41 Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան Այսօր, 12:34 ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում. Լեհաստանի նախագահ Այսօր, 12:26 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:22 Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է. Լիանա Վանոյան Այսօր, 12:16 Երևանում ծառը տապալվել է՝ վնասելով քաղաքացու «Range Rover» ավտոմեքենան Այսօր, 12:14 QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր Այսօր, 12:11 LIVE. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը Այսօր, 12:02 Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին Այսօր, 12:00 Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով. Փաշինյան Այսօր, 11:53 Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության առցանց մրցաշարի հաղթողներ Այսօր, 11:46 Ամասիայում գործող պանրագործարանի արտադրական գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել Այսօր, 11:35 Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել Այսօր, 11:29 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Այսօր, 11:19 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 11:13 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք Այսօր, 11:06 Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Այսօր, 11:03 Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ Այսօր, 10:47 Ներկայացվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները Այսօր, 10:43 Գյումրիում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:40 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով Այսօր, 10:37 Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին Այսօր, 10:34 Լիբանանի հետ հրադադարի շուրջ բանակցություններում Իսրայելը ծանր նախապայմաններ է առաջ քաշում Այսօր, 10:28 Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և մասամբ անասնագոմը Այսօր, 10:21 Այսօր Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների հիշատակության օրն է Այսօր, 10:16 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Այսօր, 10:04 Ադրբեջանում երկրաշարժ է եղել Այսօր, 10:01 Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը Այսօր, 09:52 Լեհաստանի նախագահը Հայաստանում կքննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Այսօր, 09:49 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:39 Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Այսօր, 09:36 Այս փուլի գլխավոր և ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք Այսօր, 09:15 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին Այսօր, 09:12 «Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել» Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն Այսօր, 09:06 «Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով Այսօր, 09:04 «Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից Այսօր, 09:01 «Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա» Այսօր, 08:58 «Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը Այսօր, 08:55 «Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանի «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներին 25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն 25/11/2024 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել 25/11/2024 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել 25/11/2024 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 25/11/2024 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է 25/11/2024 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել 25/11/2024 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն 25/11/2024 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով 25/11/2024 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է 25/11/2024 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում 25/11/2024 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու 25/11/2024 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 25/11/2024 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար 25/11/2024 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն 25/11/2024 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 25/11/2024 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 25/11/2024 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25/11/2024 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 25/11/2024 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» 25/11/2024 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 25/11/2024 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական 25/11/2024 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 25/11/2024 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ 25/11/2024 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում 25/11/2024 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ 25/11/2024 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) 25/11/2024 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին 25/11/2024 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային 25/11/2024 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները 25/11/2024 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության 25/11/2024 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ 25/11/2024 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 25/11/2024 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու 25/11/2024 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ 25/11/2024 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 25/11/2024 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով 25/11/2024 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր 25/11/2024 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով 25/11/2024 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել 25/11/2024 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր 25/11/2024 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան 25/11/2024 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 25/11/2024 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր 25/11/2024 11:28 Հայաստան-ԵՄ. ահա, թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 25/11/2024 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է 25/11/2024 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան 25/11/2024 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը 25/11/2024 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել 25/11/2024 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times

Տվյալ բաժնի վերջին նյութերը