15/03/2018 09:51
Հովիկ Աբրահամյանը տարածում է լուր, որ Սերժ Սարգսյանը կարող է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով տարածքում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն ապագա կառավարությունում կարող է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը՝ առանց հստակեցնելու, թե այդ դեպքում՝ ով է վարչապետը»:
«Մինչդեռ ակնարկը առավել քան թափանցիկ է. Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ջատագովները Սերժ Սարգսյանին առաջարկում են այն նույն պաշտոնը, որը նա ուներ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, եթե նա համաձայնի նման կոմպրոմիսային լուծման: Դե իսկ Հովիկ Աբրահամյանն էլ այդ դեպքում՝ կգնա իր նախկին պաշտոնին՝ զբաղեցնելով փոխվարչապետի, իսկ գուցե նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը», - գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում