15/03/2018 11:04
ԱԺ-ում վարչապետի ընտրությունը կլինի բաց. կերևա, թե պատգամավորներից ով ինչպես է քվեարկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ին` ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ, «Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու:
«Այդ ընտրություններն անցկացվելու են բաց քվեարկությամբ, և հստակ երևալու է, թե պատգամավորներից ով ինչպես է քվեարկել: Ի տարբերություն ԱԺ-ում երկրի նախագահի ընտրության, երբ կողմ պետք է քվեարկեր պատգամավորների 3/5-րդը, վարչապետի դեպքում անցողիկ շեմը բավական ցածր է: Վարչապետն ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ հարկավոր է 53 կողմ քվե:
«Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 58 պատգամավոր, և նրանց քանակը բավարար է անգամ` առանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի օգնության իրենց վարչապետի թեկնածուին անցկացնելու համար: Վարչապետի հավանական թեկնածու համարվում է Սերժ Սարգսյանը, ու հիմա հետաքրքիր է՝ նրա ընտրության ժամանակ ինչպես իրեն կպահի «Ծառուկյան» խմբակցությունը և ինչպես կհիմնավորի այդ քվեարկությունը: Հիշեցնենք, որ պաշտոնապես այս խմբակցությունը ընդդիմադիր է», - գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում