15/03/2018 13:47
Զախարովա. Ռուսաստանն ակտիվորեն փորձում է նպաստել ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորմանը
Ռուսաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված իր բոլոր պարտավորություններին՝ առկա համաձայնագրերի շրջանակում, և ակտիվորեն փորձում է նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի լիարժեք կարգավորմանը: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվում է մի շարք գործընկերների հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մինչև տարածաշրջանի երկրներ, ինչը դիվանագիտական աշխատանքի մի մասն է», - ասել է Զախարովան: