15/03/2018 12:28
Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի. Շավարշ Քոչարյան
Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների վերաբերյալ հարցին.
«Բնական է` մենք բոլորին հետևում ենք, բնական է` միշտ պետք է պատրաստ լինենք իրենց կողմից ցանկացած քայլի: Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, նաև նախընտրական շրջան, բայց պետք չէ միայն դրանով դա բացատրել: Պետք է միշտ ուշադիր լինել նրանց գործողություններին», - ասաց փոխարտգործնախարարը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել` ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ:
Բաքուն չի տեղեկացրել ԵԱՀԿ մասնակից պետություններին անցկացվող զորավարժության մասին այն դեպքում, երբ զորավարժություններում ներգրավված են մինչև 25 հազար զինծառայողներ, 250 տանկ, հռթիրա-հրետանային համակարգեր, ավիացիա: