16/03/2018 09:35
«Հրապարակ». Էդմոն Մարությանն ԱՄՆ-ից կվերադառնա այն ժամանակ, երբ դաշինքի ներսում հարցերը լուծված լինեն
«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ պաշտոնական պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնած Էդմոն Մարուքյանը պատվիրակության հետ չի վերադարձել Հայաստան։ Երեկ «Ելք» դաշինքը հաղորդագրություն տարածեց, որ Մարուքյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում՝ ՀՀ ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, ԼՂ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին»։
«Սակայն ակնհայտ է, որ նա հապաղում է վերադառնալ, քանի որ այս փուլում սուր քննարկումներ են գնում դաշինքում՝ փողոց դուրս գալու վերաբերյալ, և «Քաղաքացիական պայմանագիր» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կարծիքները պայքարի ուղիների հարցում տրամագծորեն տարբեր են։ Մարուքյանը նախընտրել է վերադառնալ այն ժամանակ, երբ քննարկումներն ավարտված և հարցի լուծումը գտնված կլինեն», - գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: