16/03/2018 11:39
Տարվում է քննություն ՊԲ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Էդգար Գևորգի Երեմյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
2018 թ. մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Մատաղիսից-Մարտակերտ ավտոճանապարհի առաջին կիլոմետրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել ճանապարհի աջ կողմի ձորը:
Ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գևորգի Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից, զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999 թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը: