16/03/2018 12:11
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,23 դոլարով ՝ հասնելով 65.12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,23 դոլարով՝ հասնելով 61,19 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: