Գեղեցիկ սեռի հետ միշտ էլ մի փոքր բարդ է. երգիչ Գոշը՝ գործունեության, անձնականի, հիասթափությունների և ձեռքբերումների մասին

16/03/2018 16:31

Գեղեցիկ սեռի հետ միշտ էլ մի փոքր բարդ է. երգիչ Գոշը՝ գործունեության, անձնականի, հիասթափությունների և ձեռքբերումների մասին


Երիտասարդ դերասան, երգիչ Գոշին ճանաչում բերեց «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլ հաուս» սիթքոմում մարմնավորած իր իսկ անվանակից հերոսը: Առաջին դերասանական քննությունը գերազանց էր. հաջորդեց «Ոսկե դպրոց»-ը՝ Դավիթի կերպարով: Զուգահեռ նկարահանումներին՝ 21-ամյա դերասանը նաև երգարվեստով է զբաղվում՝ փորձելով դեռևս հավասար քայլերով առաջ շարժվել:

Aysor.am-ի հետ զրույցում Գոշը խոսել է ոչ միայն գործունեությունից, այլև՝ անձնական կյանքից, ձեռքբերումներից ու հիասթափություններից:

- Ընդամենը մեկ տարի է, որ շոու բիզնեսի ասպարեզում եք, բայց արդեն բավական մեծ ճանաչում ու սեր եք վայելում: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է օգնել այդ հարցում՝ տաղա՞նդը, թե՞ անձնական հմայքը:

- Չեմ ցանկանա առանձնացնել այս երկու հատկանիշները: Իհարկե, հաճելի է, երբ համակրելի է թվում իմ արտաքինը, բայց, կարծում եմ, որ թե՛ իմ ունեցած տաղանդը, թե՛ իմ արտաքին տեսքը ներդրում ունեն իմ ճանաչման գործում: Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշեմ, որ շատ եմ կարևորում, որ բեմի, առհասարակ, որոշակի հայտնիություն ունեցող մարդու և հանդիսատեսի, հեռուստադիտողի միջև լինի անկեղծություն, որը նկատելի կլինի էկրանից այն կողմ: Պետք է կարողանալ այնպես անել, որ հեռուստադիտողը, անձամբ չճանաչելով քեզ, հավատա քո մարմնավորած կերպարին:

- Հանրությունը Ձեզ ճանաչում է երկու երգով և երկու սիթքոմով: Դեռևս դերերը հավասար եք բաշխել, բայց ո՞րն է Ձեր իրական կոչումն ու հետաքրքրությունը:

- Թեև շատ պատասխանատու եմ մոտենում իմ դերասանական գործունեությանը և անդադար փորձում եմ ավելի մասնագիտանալ, բայց ինձ համար առաջնային են երգը և երաժշտությունը: Ի սկզբանե հենց այս ասպարեզում եմ ինձ պատկերացրել և հպարտ եմ, որ հստակ քայլերով կարողանում եմ առաջ գնալ: Թերևս, ապացույցն էլ այն է, որ ընդամենը որոշ ժամանակ առաջ կայացավ իմ հանդիպումը Instagram-ի իմ Fan ակումբների ներկայացուցիչների հետ, որն ինձ համար շատ կարևոր էր և պատասխանատու: Ինչ-որ առումով նաև ռիսկային քայլ էր, որը հաջողություն գրանցեց:

- Որքան գիտեմ՝ սովորում եք Ամերիկյան համալսարանի «Բիզնեսի կառավարում» բաժնում, ուժերը փորձել եք նաև սպորտի բնագավառում (բազկամարտ սպորտաձևում` 2016 թվականի հաղթող,  կարատե (Docando) սպորտաձևում՝ շագանակագույն գոտի` հեղ.), այնուհետև՝ բեմ ու էկրան: Այս բոլորը միմյանց չե՞ն խանգարում:

- Այո, ճիշտ եք, ներկայումս մասնագիտանում եմ նաև այդ ոլորտում: Գուցե համալսարանն ինձանից շատ ժամանակ է խլում, բայց այդ փաստը չի կարող ինձ համար խոչընդոտ լինել, որ մյուս մասնագիտություններիս անհրաժեշտ ժամանակ չհատկացնեմ: Իսկ ինչ վերաբերում է սպորտին, ապա, կարծում եմ, դա երբեք չպետք է խանգարի, հակառակը` առողջ ապրելակերպը նպաստում է ուղեղի լավ աշխատանքին, հետևաբար` քայլերդ էլ ճիշտ ես կատարում:

- Գոշն այնքան էլ տարածված անուն չէ: Սա Ձեր անձնագրայի՞ն, թե՞ բեմական անունն է:

- Գոշն իմ անձնագրային անունն է (ժպտում է՝ հեղ.):

- Կպատմե՞ք առաջիկա ծրագրերի մասին՝ նոր կերպար, կամ նոր երգ…

- Արդեն իսկ մեկնարկել է «Ոսկե դպրոց» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը, ինչպես նաև շուտով պատրաստվում եմ ներկայացնել իմ նոր ստեղծագործությունը և տեսահոլովակը: Այն սիրային, մեղեդային երգ է: Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել, բայց մեծ հույս ունեմ, որ այն կսիրվի հանդիսատեսի կողմից և կարժանանա իմ նախորդ՝ «Կինն ու գինին» տեսահոլովակի «բախտին», քանի որ դրա հետ կապված դրական արձագանքներ լսում եմ մինչ այսօր: Բայց ասեմ, որ հաշվի եմ առնում նաև առողջ քննադատությունները:

- Ի դեպ, հաճա՞խ եք տրվում կնոջ ու գինու գայթակղությանը:

- (Ծիծաղում է՝ հեղ.) բարեբախտաբար, գինու հետ կապված փորձությունների չեմ ենթարկվել, իսկ ինչ վերաբերվում է կանանց, ապա, իհարկե, գեղեցիկ սեռի հետ միշտ էլ մի փոքր բարդ է: Բայց, ինչ խոսք, առանց նրանց էլ՝ անհնար։ Կարծում եմ, որ իմ պարագայում կանանց առնչվող գլխավոր «գայթակղություններ»-ն առջևում են։

- Դրանից կարելի է հետևություն անել, որ Ձեր սիրտն ու միտքը որևէ մեկով զբաղված չե՞ն, երկրպագուհիները կարող են հանգի՞ստ լինել:

- (ժպտում է՝ հեղ.) չգիտեմ` իմ պատասխանը շատերի համար որքանով հիասթափեցնող կամ ուրախացնող կլինի, բայց կասեմ` ո՛չ, սիրտս դեռևս զբաղված չէ: Այս պահին ուշադրությունս կենտրոնացած է միայն աշխատանքիս վրա:

- Սովորաբար, բեմի մարդիկ նախընտրում են, որ իրենց կողակիցները նույն բնագավառից չլինեն: Ձեզ համար կարևո՞ր այդ հանգամանքը:

- Կարծում եմ՝ սխալ է ի սկզբանե սահմանփակումներ դնել, կյանքը ցույց կտա, թե ինչպես կլինի իմ պարագայում: Ոչինչ չեմ բացառում, մանավանդ այն դեպքում, որ որպես կանոն` միշտ հակառակն է լինում: Եթե իսկապես սիրեմ, ասպարեզը կդառնա երկրորդական:

- Ի՞նչ որակներ, հատկություններ եք կարևորում դիմացինի մեջ:

-  21-րդ դարում ձևականությունները, դիմացինին որևէ բան ապացուցելը, կեղծ լինելը ամենամեծ խնդիրներից են: Ես սիրում եմ անկեղծ մարդկանց, ովքեր հնարավորինս քիչ են խաղում:

- Այսինքն՝ կյանքում «խաղն», ամեն դեպքում, նորմա՞լ է:

- Դե, օգտագործում եմ «հնարավորինս» բառը, որովհետև հասկանում եմ, որ կյանքն, այնուամենայնիվ, իր օրենքներն է թելադրում (ժպտում է՝ հեղ.):

- Կրկին վերադառնալով գործունեությանը, կցանկանայի իմանալ՝ չե՞ք մտածում դուետով հանդես գալու մասին: Կա՞ արտիստ, ում հետ կցանկանայիք համագործակցել:

- Ասեմ, որ նման մտահղացում կա, և որոշակի քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են այդ ուղղությամբ: Բայց թե կոնկրետ ում հետ եմ ցանկանում հանդես գալ զուգերգով, դեռ չեմ ցանկանում բարձրաձայնել: Կասեմ միայն, որ խոսքը վերաբերում է ազգությամբ ոչ հայ հայտնի երգչի:

- Ամեն դեպքում, հայ երաժշտական ու դերասանական աշխարհում ո՞ւմ գործունեությունն եք առավել գնահատում, ո՞ւմ եք հետևում:

- Որքան էլ որ ծեծված միտք է, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ որևէ մեկին առանձնացնելու դեպքում կա մյուսին նեղացնելու վտանգը: Թույլ տվեք այս հարցում որևէ մեկին չառանձնացնեմ, թեպետ, իհարկե, կան մարդիկ, ում տաղանդով հիանում եմ, ինչո՞ւ ոչ` նաև սովորում նրանցից:

- Գոշ, երգիչներն ու դերասանները Հայաստանում բարձր չեն վարձատրվում, ու նկատելի է, որ շատերն այս ասպարեզն ընտրում են ճանաչում ձեռքբերելու ու հարսանիքներում երգելու և թամադայություն անելու համար: Նման առաջարկներ երբևէ ստացե՞լ եք, թե՞ Ձեզ բավարարում է այն եկամուտը, որն ունեք:

- Նախ ասեմ, որ առաջարկվող հոնորարը, հատկապես դերասանական գործունեությանս մեջ, ինձ համար այդքան էլ կարևոր չէ: Ես առաջնային ուշադրություն եմ դարձնում այն կերպարին, որը պետք է մարմնավորեմ: Եթե ես իմ և նրա մեջ որոշակի ընդհանրություններ եմ տեսնում, հասկանում եմ, որ կարող եմ կերտել այդ կերպարն այնպես, ինչպես որ հարկն է, հոնորարն արդեն ոչ մի դեր չի կարող խաղալ որոշմանս մեջ… Գիտեք, ինձ համար տխրեցնող փաստ է այն, որ այսօր շատ հայտնի, երկար տարիների փորձ ունեցող դերասաններ, բավարար գումար չունենալու պատճառով, հանդես են գալիս որպես հանդիսավար:

Ինչ վերաբերում է երգարվեստին, ապա երգչի կամ երգչուհու համար գումարի հիմնական աղբյուրը կոմերցիոն միջոցառումներն են: Հատկապես Հայաստանի դեպքում սա նորմալ երևույթ եմ համարում, քանի որ գաղտնիք չէ, որ մեզ մոտ հաճախակի չեն կազմակերպվում համերգներ, մենահամերգներ և այլն: Ես էլ, իհարկե, արդեն փորձ ունեցել եմ մասնակցելու կոմերցիոն միջոցառման, որն ինձ համար հաճելի էր թե՛ փորձի առումով, թե՛ ֆինանսական տեսանկյունից:

- Այսօր տարածված տենդենց է՝ որպես արտիստ փոքր-ինչ հասունանալուց ու կայանալուց հետո երիտասարդներն իրենց մասնագիտական ապագան փնտրում են դրսում: Այդ ուղղությամբ մտածո՞ւմ եք:

- Ինչպես գրեթե բոլոր արտիստները, այնպես էլ ես, այո, մտածում եմ: Կարծում եմ՝ կյանքումս գալու է մի շրջան, երբ ես կապրեմ և գործունեություն կծավալեմ արտերկրում, քանի որ այն ավելի լայն հորիզոններ է բացում ցանկացած երգչի առջև: Բայց սա բնավ չի նշանակում, որ պատրաստվում եմ լքել իմ հայրենիքը: Որքան էլ որ բացակայեմ, ուր էլ որ լինեմ, միևնույն է՝ վերջում վերադառնալու եմ հենց Հայաստան, որտեղ սկսել եմ իմ ճանապարհը և ներկայումս հստակ քայլերով փորձում եմ առաջ քայլել:

- Էկրաններից թվում եք թեթև բնավորությամբ, կենսախինդ երիտասարդ: Իրականում ինչպիսի՞ն է Գոշը:

- Եթե խոսքը վերաբերում է «Ոսկե դպրոց»-ում մարմնավորած իմ կերպարին՝ Դավիթին, ապա հնարավոր է, որ նա ես եմ՝ տարիներ առաջ: Ի տարբերություն ներկայիս Գոշի՝ Դավիթը համեստ և միամիտ տղա է, իսկ ես այդպիսին չեմ: Կյանքում շատ ավելի կենսախինդ և աշխույժ եմ: Երբեք չեմ սիրել ու չեմ սիրում ժամանակս անիմաստ վատնել՝ չնայած զբաղվածությանս և ծանրաբեռնվածությանս:

- Ինչպիսի՞ մարդկանց հետ եք կարողանում ընկերանալ, ովքե՞ր են Ձեր ընկերները:

- Ընդհանրապես, շատ հեշտ եմ շփվում մարդկանց հետ, սակայն, իհարկե, ընկերներ բոլորին չեմ կարող համարել: Ընկերության դեպքում կարևորում եմ տարիները, որոնք միասին անցնում ենք: Ես վաղեմի ընկերներ ունեմ, մարդիկ, ովքեր կողքիս են եղել և՛ իմ կյանքի բարդ փուլերում, և՛, իհարկե, ուրախացել են իմ հաջողություններով: Նաև շատ ուրախ եմ, որ աշխատանքս ինձ շատ մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն է տալիս: Այդ շփումն էլ հաճախ նոր ընկերության սկիզբ է դառնում:

- Կա՞ մի բան, որը երբեք դիմացինին չեք ների:

- Կարողանում եմ ներել, բայց վերաբերվել նախկինի նման` երբեք: Ես շատ արագ եմ հիասթափվում, սակայն հնարավոր է` ցույց չտամ: Թիկունքից ստացել և ստանում եմ հարվածներ, կյանքն է այդպիսին (ժպտում է՝ հեղ.):

- Թեև Ձեր երիտասարդ տարիքին՝ ունե՞ք կյանքում մեծ հիասթափությունը, կորուստներ: Իհարկե, նաև ձեռքբերումներ:

- Թե՛ ամենամեծ ձեռբերումը, թե՛ ամենամեծ հիասթափությունը շոու բիզնեսն է, սակայն չակերտները չբացեմ (ժպտում է՝ հեղ.):

- Հանրային ճանաչում ունեցող մարդկանց ընտանիքները ևս հանրության հետաքրքրության կիզակետում են: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

- Ապրում եմ մորս և եղբորս հետ, մենք անբաժան ընկերներ ենք: Այլ մանրամասներ չեմ ցանկանում նշել, քանի որ նրանք հանրային մարդիկ չեն և ոչ էլ ցանկանում են լինել այդպիսին…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին Այսօր, 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին Այսօր, 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա Այսօր, 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Այսօր, 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան Այսօր, 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը Այսօր, 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» Այսօր, 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ Այսօր, 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է Այսօր, 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է Այսօր, 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան Այսօր, 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% Այսօր, 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ Այսօր, 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք Այսօր, 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները Այսօր, 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Այսօր, 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ Այսօր, 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով Այսօր, 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում Այսօր, 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է Այսօր, 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով Այսօր, 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն Այսօր, 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին Այսօր, 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն Այսօր, 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Այսօր, 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը Այսօր, 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները Այսօր, 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է Այսօր, 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը Այսօր, 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի 26/11/2024 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 26/11/2024 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու 26/11/2024 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) 26/11/2024 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին 26/11/2024 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով 26/11/2024 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է 26/11/2024 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) 26/11/2024 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը 26/11/2024 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը 26/11/2024 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել 26/11/2024 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի 26/11/2024 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել 26/11/2024 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել 26/11/2024 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ 26/11/2024 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել 26/11/2024 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ 26/11/2024 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 26/11/2024 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է 26/11/2024 15:38 Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին (Mediahub) 26/11/2024 15:35 Արևմուտքը ձախողել է ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում. Նարիշկին 26/11/2024 15:30 Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետի դեմ ՄՔԴ-ի օրդերը, երբ դատարանը որոշեց կալանավորել Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են. Ժոզեպ Բորել 26/11/2024 15:19 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 26/11/2024 15:10 Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Պապիկյան (Լուսանկարներ) 26/11/2024 15:01 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից 26/11/2024 14:37 «Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն 26/11/2024 14:09 Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան 26/11/2024 14:06 Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ համակարգման ներքո գործող ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել 26/11/2024 14:03 «Օպերայի բակում». ուսուցողական հեքիաթ-պատումը Աստրալային գոտի կտեղափոխի գիրքն ընթերցողներին. Արմեն Գրիգորյան (Լուսանկարներ) 26/11/2024 13:56 Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր քաղաքական վարքագծի համար պետք է կրի քաղաքական պատասխանատվություն. Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին (Տեսանյութ) 26/11/2024 13:45 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:39 1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին 26/11/2024 13:32 Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:18 Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 26/11/2024 13:12 Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին (Տեսանյութ) 26/11/2024 13:04 Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան 26/11/2024 12:57 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270 000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Թովմասյան (Տեսանյութ) 26/11/2024 12:47 Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ (Տեսանյութ) 26/11/2024 12:41 Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան 26/11/2024 12:34 ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում. Լեհաստանի նախագահ 26/11/2024 12:26 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին (Տեսանյութ) 26/11/2024 12:22 Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է. Լիանա Վանոյան 26/11/2024 12:16 Երևանում ծառը տապալվել է՝ վնասելով քաղաքացու «Range Rover» ավտոմեքենան 26/11/2024 12:14 QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 26/11/2024 12:11 LIVE. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը

Տվյալ բաժնի վերջին նյութերը