17/03/2018 09:45
Բակո Սահակյանը Ամերիկայի հայկական համագումարի հետ քննարկել է տեղեկատվական ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի գլխավորությամբ:
Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, հանրապետությունում, ինչպես նաև ամերիկյան և միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական ու քաղաքական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերը Արցախին սատարելու և համազգային տարբեր խնդիրների լուծմանը մասնակցելու գործում՝ երախտագիտություն հայտնելով կառույցի ողջ անձնակազմին հայրենասեր և արհեստավարժ ծառայության համար: